Download putty ssh client for windows putty ssh putty ssh გადაიწეროს SSH კლიანტი PuTTY პირდაპირ ბმულზე უფასოდ რეგისტრაციის გარეშე putty ssh

Սպառողների ֆինանսական կրթում

Իր գործունեության ընթացքում Հաշտարարի գրասենյակն առնչվել է հաճախորդների կողմից բարձրացված մի շարք հիմնախնդիրների հետ, որոնք այսպես թե այնպես արդյունք են ֆինանսական պրոդուկտների/գործիքների վերաբերյալ հանրության իրազեկվածության ցածր մակարդակի, իսկ երբեմն էլ' դրա բացակայության:

Ընդհանուր առմամբ' Ֆինանսական ոլորտում բնակչության կրթումը հանդիսանում է կարևորագույն գործոն սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական միջնորդության բարձրացման, ֆինանսական շուկաների և ընդհանրապես ողջ տնտեսության արդյունավետ գործունեության համար:

Հաշտարարի գրասենյակը մշակել և իրագործում է «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման ծրագիրը», որը շարունակական բնույթ է կրելու: Համաձայն նշված ծրագրի' տարանջատվել են թիրախային խմբեր.

Դրանք են'

1. Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտներ. հասարակությունը պետք է ֆինանսական ոլորտի վերաբերյալ գիտելիքներ ստանա հնարավորինս վաղ տարիքում, հետևաբար այս խումբը կարող է դառնալ ֆինանսական ծառայությունների պոտենցիալ սպառող

2. Ուսանողություն/երիտասարդություն. այս խումբը կարող է լինել ինչպես ֆինանսական ծառայություններից արդեն իսկ օգտվող,  այնպես էլ ապագայում դրանց պոտենցիալ սպառող

3. Ֆինանսական ծառայություններից օգտվող անձինք. քանզի ընտրված թիրախը շատ լայն է, ուստի վերջիններիս տեղեկատվությունը հասցնելու լավագույն միջոցներն են ֆին. կազմակերպությունները, որոնք ամենից մոտ են գտնվում ֆինանսական պրոդուկտներից/ծառայություններից օգտվողներին, ինչպես նաև հեռուստատեսությունը և ռադիոն)

4. Տարեցներ. այս խումբն ընտրվել է որպես առանձին թիրախ' կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ)

5. ԱՊՊԱ ունեցող անձինք:

Յուրաքանչյուր թիրախային խմբի համար սահմանվել են նրանց ֆինանսական կրթմանն ուղղված միջոցառումներ:

Վերոնշյալ ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ունենալ ֆինանսապես կիրթ հասարակություն, և որպես հետևանք' ավելի պաշտպանված սպառողներ, քանի որ նրանք ունակ կլինեն կայացնել հնարավորինս արդյունավետ որոշումներ: Այս ամենի արդյունքում' կբարձրանա ֆինանսական կազմակերպությունների ու վերջապես ամբողջությամբ վերցրած ֆինանսական համակարգի, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի նկատմամբ վստահութունը, և, վերջին հաշվով, կավելանա ֆինանսական միջնորդությունը: