Գործեր
Ֆինանսական համակարգի հաշտարարն իր գործունեության հիմնական սկզբունք է ընդունել կողմերի հաշտեցման նպատակադրումը, ապա որոշման կայացումը: Այս սկզբունքն արտացոլվում է Հաշտարարի գործունեության ողջ ընթացքում:
Այսպես, ստանալով պահանջը և ուսումնասիրելով գործի հանգամանքները` Հաշտարարը մշտապես բանակցում է ինչպես ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ պահանջը ներկայացրած անձի հետ և փորձում է գտնել հաշտեցման եզրեր: Երբ գործի հանգամանքները Հաճախորդի օգտին են, Հաշտարարը, որպես կանոն, բանակցում է ֆինանսական կազմակերպության հետ` փորձելով բավարարել հաճախորդի պահանջը: Մինչ այժմ ձևավորած նախադեպի համաձայն դրական ելքերով բոլոր գործերը լուծվել են հաշտեցման, այլ ոչ թե պարտադիր որոշման միջոցով:
Ի դեպ, այստեղ ներկայացված են չկրկնվող գործերի օրինակներ: Եվ քանի որ գործերը ներկայացվում են առանց կողմերի անունների և անվանումների, ուստի միևնույն բնույթի և ելքով գործերը ներկայացվում են որպես մեկ գործ:
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21
Ֆաքս` (37410) 58-24-21