Պահանջների օրինակներ
Հարգելի հաճախորդներ,
Ձեր պահանջը ենթակա է քննության Հաշտարարի կողմից, եթե այն համապատասխանում է հետևյալ չափանիշներին`
-
Պահանջը ներկայացվում է ֆիզիկական անձի կողմից.
-
Պահանջը ներկայացվում է հետևյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`
- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք
-
Պահանջի համար հիմք հանդիսացող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո.
-
Պահանջը նախապես ներկայացվել է ֆինանսական կազմակերպությանը.
-
Պահանջը Հաշտարարին է ներկայացվել 6 ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ ստացվել է կազմակերպության վերջնական պատասխանը (կամ պատասխան չի ստացվել).
-
Առկա է 10 մլն. ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջ.
-
Նույն պահանջի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.
-
Դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում նույն պահանջի վերաբերյալ գործ.
-
Պահանջը դեռ չի քննվել Հաշտարարի կողմից.
-
Կազմակերպության (որի դեմ ներկայացվում է պահանջը) լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել.
-
Պահանջը ստորագրվել է գործունակ անձի կողմից.
-
Պահանջն ակնհայտորեն զրպարտիչ չէ, կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ չէ:
Հասցե` 375010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21
Ֆաքս` (37410) 58-24-21
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21
Ֆաքս` (37410) 58-24-21
Կայքի ստեղծումը -
E-Productions
© 2009 Հեղինակային իրավունքները պաշտպանված են