Պահանջների ներկայացման ընթացակարգերը

 Հաշտարարի գրասենյակում պահանջը ներկայացնելու գործընթացն առավելապես պարզ է, պահանջում է նվազագույն ջանք և քաշքշուկ: Մեր գրասենյակի աշխատակիցները շատ սիրալիր են և միշտ պատրաստ են օգնել: Մենք ուշադիր լսում ենք հաճախորդի պահանջը, անհրաժեշտության դեպքում օգնում ենք վերջինիս շարադրել իր պահանջը ֆինանսական կազմակերպությանը, բացատրում ենք հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները և հետագայում պարբերաբար հետաքրքրվում ենք, թե ինչպես է ընթանում ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի պահանջի բավարարումը: