Հունվարի 24-ին Հաշտարարի գրասենյակը նշեց իր գործունեության երեք ամյակը
Հունվարի 24-ին Հաշտարարի գրասենյակն ամփոփեց իր գործունեության երրորդ տարին: Գրասենյակի երեք ամյակի կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփվեց Գրասենյակի գործունեության, ընդունած բողոքների և քննած պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը ոչ միայն 2011թ.-ի, այլ նաև Գրասենյակի գործունեության 3 տարիների կտրվածքով: Միջոցառման ընթացքում նաև հանձնվեցին համապատասխան վկայագրեր 2011թ.-ին "Լավագույն համագործակցող" ճանաչված ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը պարգևատրման և վկայագրերի հանձման նպատակով հրավիրված էին նաև Գրասենյակի կողմից 2011թ.-ի ընթացքում իրականացված Սպառողների ֆինանսական կրթության ծրագրի շրջանակներում «Լավագույն ուսանողական աշխատանք» և «Լավագույն շարադրություն» մրցույթների հաղթողները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Գրասենյակի գործունեության երեք տարիներն ամփոփող տեսանյութ, ներկայացվեցին/ամփոփվեցին 2011թ.-ին իրականացված միջոցառումները:
Նշենք, որ 2011թ.-ի ընթացքում Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 803 բողոք: Գրասենյակի կողմից 2011թ.-ի ընթացքում քննվել է 145 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 68%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ընդ որում, դրական ելքով գործերի 74%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է գրեթե 53 միլիոն ՀՀ դրամ (20.01.2012թ.-ի դրությամբ 2011թ.-ի ընթացիկ գործերի քանակը կազմում է 17):
Հասցե` 375010 ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21
Ֆաքս` (37410) 58-24-21