logo

online.fsm.am

  • Սիրելի՛ բարեկամներ,

     

    Ողջունում եմ Ձեզ մեր ինտերնետային կայքում, որտեղ Դուք կարող եք գտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: Հուսով ենք, որ այն օգտակար կլինի, և Դուք կօգտվեք մեր կայքի հնարավորություններից:

    Ակնկալում ենք Ձեր մեկնաբանություններն ու առաջարկությունները, որոնք կօգնեն մեր աշխատանքը դարձնել առավել արդյունավետ:

    Շնորհակալություն վստահության համար:

    Ֆինանսական համակարգի հաշտարար՝ Փիրուզ Սարգսյան

  • «Պահանջների ընդունման և քննության» նոր ընթացակարգ

     

    Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է «Պահանջների ընդունման և քննության» նոր ընթացակարգ, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից: Նոր ընթացակարգով կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կարգավորելու են ինչպես ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ հաճախորդների հետ հարաբերությունները:

    «Պահանջների ընդունման և քննության» նոր ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: 

  • Հաշվետվություններ

    2018 թվականի 1-րդ եռամսյակի ընթացքում Գրասենյակը ստացել է ֆինանսական համակարգին վերաբերող 1373 բողոք, որից քննության է ընդունվել 575-ը: 


    Տեսնել ավելին
  • Միջոցառումներ

    Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ակտիվ աշխատանքներ է իրականացնում սպառողների ֆինանսական կրթման ոլորտում: 2017 թվականին սեմինարներ են անցկացվել ավելի քան 5390 աշակերտների և 520 ուսանողների համար:


    Տեսնել ավելին
  • Քննության ընթացակարգ

    Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է քննել ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող պահանջը, եթե այն պարունակում է 10 (տասը) միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:


    Տեսնել ավելին