logo

online.fsm.am
Հաճախակի տրվող հարցեր

Եթե Դուք ֆիզիկական անձ եք և օգտվել եք Ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից կամ դիմել եք դրանցից օգտվելու համար և արդյունքում ունեք բողոք-պահանջ Ֆինանսական կազմակերպության նկատմամբ, ապա կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք տեսնել հետևյալ հղմամբ՝ Դիմել Հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ կարող եք դիմել՝

  • այցելելով մեր գրասենյակ - հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ (ոսկու շուկայի հարևանությամբ),
  • զանգահարելով մեզ 060 70-11-11 հեռախոսահամարով,
  • Viber ծառայության միջոցով,
  • առցանց լրացնելով պահանջ-դիմումը հետևյալ հղումով՝ https://online.fsm.am/application/CreateDemandApplication,
  • ուղարկելով Ձեր պահանջ-դիմումը փոստային տարբերակով, կամ
  • ուղարկելով Ձեր պահանջ-դիմումը մեր էլեկտրոնային հասցեին՝ info@fsm.am

Այո՛, անվճար է: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ամբողջովին անվճար են:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելով` Դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, պահանջի քննության գործընթացը պարզ է և կարճ` առանց քաշքշուկների: Գործի քննության ընթացքում չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն և ապահովվում է տեղեկատվության բացարձակ գաղտնիություն: Հաշտարարի որոշումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ Հաճախորդը համաձայնում է որոշմանը: Իսկ եթե համաձայն չեք Հաշտարարի որոշման հետ, Դուք կարող եք Ձեր պահանջը ներկայացնել դատարան:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը վստահելի է, քանի որ ունի անկախ կառավարման և ֆինանսավորման համակարգ, իսկ գրասենյակի գործունեությունը թափանցիկ է, պարբերաբար հրապարակվում են հաշվետվություններ: Անհրաժեշտության դեպքում գործի քննության ընթացքում իրականացվում են լսումներ, որտեղ կողմերը կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումները և Հաշտարարի միջնորդությամբ գալ ընդհանուր հայտարարի:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը Կենտրոնական բանկն է: Գրասենյակի ֆինանսավորումը իրականացնում են Ֆինանսական կազմակերպությունները` պարտադիր վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին: Պարտադիր վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը: Գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում է օրենքի ուժով` պարտադիր կարգով, ինչն ինքնին երաշխիք է հանդիսանում Հաշտարարի գործունեության անկախության և անկողմնակալության համար: 

Ո՛չ, Ֆինանսական կազմակերպությունները նման իրավասություն չունեն և որևէ գործարքի ժամանակ չեն կարող շահարկել Հաշտարարին դիմելու փաստը: Նման խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել մեր գրասենյակ կամ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության բաժին:

Ավելին, Դուք իրավունք ունեք դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք Ձեր և Ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Հաշտարարին դիմելու Ձեր իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն ուժ չունի:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հիմնադրամ է, այսինքն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ, որի հիմնական առաքելությունը ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև գույքային վեճի լուծումն է, իսկ մեր գործունեության նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության օժանդակումը: Գրասենյակի ֆինանսավորումը իրականացնում են Ֆինանսական կազմակերպությունները` պարտադիր վճարների միջոցով:

Այո՛, կարող եք: Արբիտրաժային համաձայնությունը կողմերին իրավունք է տալիս վեճը լուծել արբիտրաժային դատարանի միջոցով, սակայն դա չի սահմանափակում հաճախորդի իրավունքը դիմել Հաշտարարին: Մասնավորապես, օրենքի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ՀՀ մարզերում չունի մասնաճյուղ: Գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում կայքում նշված հասցեում:

Սակայն Դուք Ձեր պահանջը կարող եք ներկայացնել նաև առցանց կամ փոստային տարբերակով: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ` Ներկայացնել պահանջ-դիմում Հաշտարարին:

Ո՛չ, Հաշտարարին դիմելու ժամանակ չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, իսկ իրավապաշտպանի առկայությունը Հաշտարարին դիմելիս որևէ առավելություն չի տալիս Հաճախորդին` առանց իրավաբանի ուղղակիորեն դիմողների համեմատ: Ավելին, Գրասենյակի աշխատակիցները առավելապես ձգտում են զերծ պահել Հաճախորդներին լրացուցիչ ծախսեր կատարելուց:

Հաշտարարի գրասենյակ ներկայացված տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանված է օրենքով: Բացի այդ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված են հատուկ էթիկայի կանոններ, որոնք սահմանում են Գրասենյակի աշխատակիցների վարքագծի կանոնները, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու կարգը և կոչված են ապահովելու Գրասենյակում առկա տեղեկատվության գաղտնիությունը:

Ֆինանսական համակարգի հաշտարարը Հաճախորդի կողմից ներկայացված պահանջի պատճենը ուղարկում է այն Ֆինանսական կազմակերպությանը, որի դեմ բերվել է պահանջը միայն այն դեպքում, երբ Հաճախորդը ներկայացնում է գրավոր պահանջ-դիմում հետագա քննության նպատակով: Ֆինանսական կազմակերպությանը նշված տեղեկատվության տրամադրումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել Ձեր պահանջի արդյունավետ քննությանը, ավելին՝ պահանջի պատճենը Ֆինանսական համակարգի հաշտարարից ստանալուց հետո տասնչորս աշխատանքային օրվա ընթացքում, Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել պահանջի վերաբերյալ գրավոր բացատրություններ, պարզաբանումներ և (կամ) առարկություններ, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց համալիր ուսումնասիրության արդյունքում միայն Հաշտարարը կարող է կայացնել Հաճախորդի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ որոշում: Ցանկացած պարագայում, Հաշտարարին ներկայացված պահանջի կապակցությամբ առաջացած խնդիրների դեպքում Դուք կարող եք դիմել մեր գրասենյակ կամ Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության բաժին:

Ո՛չ, իրավաբանական անձը Հաշտարարին դիմել չի կարող: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հաշտարարին կարող են դիմել միայն ֆիզիկական անձինք:

Հաճախորդը կարող է պահանջ ներկայացնել միայն այն ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք գործում են ՀՀ տարածքում և ունեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա: Դրանք են`

  • Բանկեր
  • Ապահովագրական ընկերություններ
  • Վարկային կազմակերպություններ
  • Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
  • Ապահովագրական բրոքերներ
  • Ներդրումային ընկերություններ
  • Գրավատներ
  • Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
  • Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
  • Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք
  • Կենսաթոշակային հիմնադրամներ
  • Վարկային բյուրո

Անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր բողոք-պահանջը ներկայացնել Ֆինանսական կազմակերպությանը գրավոր կամ կազմակերպության համար ընդունելի տարբերակով: Վերջինս իր ինտերնետային կայքում, գործունեության վայրում պարտավոր է հրապարակել բողոք-պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագրությունը, վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը, բողոք-պահանջի ներկայացման հայտի ձևը:

Բողոք-պահանջի պատասխանը 10 (տասն) աշխատանքային օրվա ընթացքում չստանալու կամ կազմակերպության պատասխան-գրությունը Ձեզ չգոհացնելու դեպքում կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարին կարող եք դիմել Ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը պարտավոր է քննարկել Հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ Հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:

Ընդ որում, Հաշտարարն իրավասու է քննել այն պահանջները, որոնց համար հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել պահանջ-դիմում ուղղված Հաշտարարին: Պահանջ-դիմումին անհրաժեշտ է կցել նաև Հաճախորդի (առկայության դեպքում նաև լիազորված անձի) անձնագրի պատճենը, Ֆինանսականկազմակերպությանն ուղղված Հաճախորդի գրավոր բողոք-պահանջի պատճենը, իսկ առկայությանդեպքում նաև պատասխանը: 

Դուք կարող եք ներկայացնել գործին առնչվող ցանկացած փաստաթուղթ, որն ըստ Ձեզ կարող էօգտակար լինել պահանջի քննության ընթացքում:

Այո՛, առկա է: Հաշտարարը կարող է քննել Ձեր պահանջը, եթե այն պարունակում է տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է համագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ` վերջինիս պահանջով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում՝ ողջամիտ ժամկետում ներկայացնել փաստաթղթեր, տալ բացատրություններ ու պարզաբանումներ, Ֆինանսական համակարգի հաշտարարին տրամադրել պահանջի հետ առնչվող այն նյութերը, որոնք գտնվում են իր մոտ, եթե անգամ դրանք պարունակում են բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք:

Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է որոշում կայացնել իր հետ բավականաչափ չհամագործակցող Կազմակերպությանը նախազգուշացնելու մասին:

Այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախազգուշացում ստացած Կազմակերպությունը շարունակում է չհամագործակցել կամ բավականաչափ չհամագործակցել Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, վերջինս կարող է որոշում կայացնել Կազմակերպությանը չհամագործակցող ճանաչելու մասին: Օրենքով սահմանված չեն Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ չհամագործակցելու դեպքում Հաշտարարի կողմից կիրառման ենթակա այլ ներգործության միջոցներ:

Հաշտարարի կողմից կայացված որոշումը դառնում է պարտադիր կողմերի համար, եթե Հաճախորդը որոշումը ստանալու պահից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնում է որոշմանը, այսինքն` Հաճախորդի համաձայնության դեպքում է միայն որոշումը դառնում պարտադիր կողմերի համար:

Այո՛, կարող եք: Եթե Հաճախորդը Հաշտարարի որոշումը ստանալու պահից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով չի համաձայնում որոշմանը, ապա այն չի համարվում ուժի մեջ մտած, հետևաբար նաև պարտադիր բնույթ չի կրում, և Դուք կարող եք դիմել դատարան:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հաշտարարը կարող է միայն քննել Հաճախորդի կողմից Ֆինանսական կազմակերպության դեմ ներկայացվող պահանջները: Նույն օրենքի համաձայն` Հաշտարարը իրավասու չէ վերահսկել Ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը: Նման իրավասություն ունի ՀՀ կենտրոնական բանկը:

Լիազորագրով հնարավոր է ներկայանալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, երբ դրանում հստակ նշում կա Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում կամ ՀՀ ոչ պետական կազմակերպություններում ներկայացուցչության մասին: Լիազորագիրը կարող է կազմվել գրավոր ձևով և չի պահանջում նոտարական վավերացում։ Տիպային օրինակը կարող եք ներբեռնել այստեղից:

Այո, կարող է: Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: