logo

online.fsm.am
Հաճախակի տրվող հարցեր
  • Հաճախորդի պահանջ-դիմումը ստանալուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում Հաշտարարը գրություն է ուղարկում Կազմակերպությանը, որի դեմ ուղղված է Ձեր պահանջը։
  • Կազմակերպությունը գրությունը ստանալու պահից 14 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան է տրամադրում Հաշտարարին (Կազմակերպության պատճառաբանված դիմումի հիման վրա ժամկետը կարող է երկարաձգվել ևս 7 աշխատանքային օրով)։
  • Կազմակերպության պատասխանը ստանալու հաջորդ օրվանից սկսվում է պահանջի քննության գործընթացը, որը տևում է 14 աշխատանքային օր (որոշակի հիմքերի առկայության դեպքում քննության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 14 աշխատանքային օրով)։
  • Քննության արդյունքներով Հաշտարարը որոշում է կայացնում Ձեր պահանջը բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու մասին և նույն օրը այն հանձնում Ձեզ և ֆինանսական կազմակերպությանը կամ առաքում փոստով։
  • Հաշտարարի որոշումն ուժի մեջ է մտնում, եթե Դուք անվերապահորեն և գրավոր համաձայնվում եք որոշման հետ։ (համաձայնվելու կամ չհամաձայնվելու համար Դուք ունեք 30 աշխատանքային օր)։
  • Եթե գործն ավարտվում է հաշտության համաձայնությամբ, համաձայնագրում նշվում է պահանջի կատարման ժամկետը, որը միջինում 7 աշխատանքային օր է։

Այո՛,  պահանջի քննության ցանկացած փուլում՝ մինչև վերջնական որոշման կայացումը, հնարավոր է դադարեցնել պահանջի քննությունը՝ Ձեր գրավոր դիմումի հիման վրա: