logo

online.fsm.am
Հաճախակի տրվող հարցեր

Պարտադիր անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. Անձնագրի լուսանկարով էջի և դրա հաջորդ էջի, իսկ նույնականացման քարտի դեպքում (ID Card)՝ երկու էջերի սքանանավորված տարբերակները,
  2. Լիազորագիր, եթե հանդես եք գալիս այլ անձի անունից։  Լիազորագրի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից, իսկ Լիազորագրի տիպային լրացված օրինակը կարող եք տեսնել այստեղ:

 

Ըստ անհրաժեշտության գործի քննության համար կարող են պահանջվել նաև հետևյալ փաստաթղթերը՝

  1. Բանկի/վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիրը,
  2. Ձեր բանկային/վարկային հաշվի քաղվածքը,
  3. Ձեր վարկային զեկույցը, որը կարող եք ձեռք բերել ԱՔՌԱ վարկային բյուրոյից,
  4. Առկայության դեպքում Ձեր կողմից իրականացված վճարման անդորրագրերը,
  5. Ցանկացած այլ փաստաթուղթ, որն առկա է Ձեզ մոտ և կարող է որևէ կերպ կապ ունենալ Ձեր խնդրի հետ։

Վարկային տեղեկատվությունը կամ այսպես կոչված «վարկային պատմությունը» դա Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկ​ույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):

Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետևաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:

Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց` նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Ո՛չ, Հաշտարարը նման հարցերով չի կարող զբաղվել, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարը լիազորված չէ միջամտել Ֆինանսական կազմակերպություն - Հաճախորդ հարաբերություններին: Հաշտարարի գրասենյակը Հաճախորդի կողմից ներկայացված պահանջն ընդունում է քննության, եթե Հաճախորդի իրավունքները խախտվել են Ֆինանսական կազմակերպության կողմից:

Ինչ վերաբերում է վարկի տրամադրմանը, ապա նշենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետևաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: 

Տեղեկացնում ենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, և եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:

Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետևաբար` Վարկատուն ինքն է ազատորեն ո​րոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը, գնահատելով վարկը մարելու Հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում կնքել վարկային պայմանագիր, թե՝ ոչ:

Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետևյալ հանգամանքները՝

  • Աշխատավարձի և այլ եկամուտների առկայությունը,
  • Վարկային պատմությունը,
  • Անշարժ և այլ գույքի առկայությունը,
  • Երաշխավորների առկայությունը,
  • Տարիքը,
  • Այլ հանգամանքներ:

Վարկի մարման և տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան և իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:

Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:
Միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255 հոդվածի 7-րդ կետ):

Վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարման համար տուգանքի կիրառում չի թույլատրվում միայն այն դեպքերում, երբ վարկը տրամադրվել է սպառողական նպատակով, եթե վարկային պայմանագիրը կնքվել է 2009թ.-ի հունվարի 24-ից հետո, երբ ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը:

Մյուս բոլոր դեպքերում (վերոնշյալ ժամկետից ավելի վաղ կնքված պայմանագրեր, հիփոթեքային/անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրեր, բիզնես վարկեր և այլն) ՀՀ օրենսդրությամբ տուգանքի կիրառում չի արգելվում:

Ո՛չ, չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն Ձեր կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձևով ծանուցել Ձեզ (պարտապանին) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի: Նույն հոդվածը սահմանում է նաև, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Այսպիսով` Ֆինանսական կազմակերպությունը պետք է Ձեզ գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:

Ո՛չ, Հաշտարարը նման խնդրով չի կարող զբաղվել, քանի որ մենք իրավասու ենք քննել Հաճախորդի պահանջը միայն այն դեպքում, երբ առկա է վերջինիս իրավունքների խախտում Ֆինանսական կազմակերպության կողմից:

Եթե կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված է տույժի վճարման չափ և կարգ, ապա ֆինանսական կազմակերպությունն իրավասու է կիրառել դրանք մինչև պարտավորությունների ամբողջական մարումը: 

Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո Ձեր (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255-րդ հոդվածի 7-րդ կետի: Փաստորեն, գրավի առարկան իրացնելը հանդիսանում է գրավատան իրավունքը, ոչ թե պարտականությունը:
Ձեր (վարկառուի) հիմնական պարտավորությունը հանդիսանում է վարկային պայմանագրով նախատեսված ժամկետում վերադարձնել որպես վարկ տրամադրված դրամական միջոցները, ինչպես նաև տոկոսներ վճարել դրա օգտագործման դիմաց: Այս դրույթը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպություն (Վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: 
Փաստորեն, գրավատունն իրավունք ունի չօգտվել իր՝ գույքի արտադատական կարգով իրացման իրավունքից և դիմել դատարան: 

Եթե կողմերի միջև կնքվել է սպառողական վարկի պայմանագիր (երբ  վարկի գումարը չի գերազանցում 15 մլն դրամը), ապա Կրեդիտավորողը (Բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, Սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ, եթե սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվում է սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից։ Այս դեպքում պարտադիր ներկայացման տեղեկատվությունը հնարավոր է ստանալ փոստային կամ կապի այլ միջոցներով:(«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված։ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք, ընդունված՝ 2019 թվականի հունիսի 19-ին): 

Եթե կողմերի միջև կնքված վարկային պայմանագիրը սպառողական վարկի պայմանագիր չէ, ապա կողմերի միջև հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային պայմանագրով, իսկ եթե դրան անդրադարձ չկա, ապա կազմակերպությունը ծանուցման պարտականություն չի կրում:

 

 

Տվյալ պարագայում երաշխավորությունը կարող է դադարել Վարկառուի և Ֆինանսական կազմակերպության միջև ձեռք բերված համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում, ինչի կապակցությամբ ցանկանում ենք նշել հետևյալը`

Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան Վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար Երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Այսինքն` պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով:

Վարկառուի կողմից վարկային պայմանագրից բխող վճարումները չկատարվելու կամ անպատշաճ կերպով կատարվելու դեպքում Վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը) կարող է իր պահանջները ներկայացնել ինչպես պարտապանին, այնպես էլ երաշխավորներին կամ նրանցից յուրաքանչյուրին, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն (մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն, պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին) նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությունը դադարում է

 1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների

 2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար

 3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը

 4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

Վերոնշյալ հիմքերի բացակայության դեպքում երաշխավորությունը կարող է դադարել երաշխավորության պայմանագրի կողմերի համաձայնությամբ, օրինակ` Վարկառուն (վարկ վերցրած անձը) կարող է դիմել Ֆինանսական կազմակերպությանը և առաջարկել նոր երաշխավոր կամ պարտավորությունների կատարումն ապահովվող այլ միջոց (օրինակ` գրավ), իսկ Ֆինանսական կազմակերպությունն իր հերթին իրավունք ունի ընդունելու առաջարկը կամ հրաժարվել դրանից: 

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Երաշխավորը չի հանդիսանում Հաճախորդ, քանի որ վերջինս չի օգտվում Ֆինանսական կազմակերպության ծառայություններից կամ չի դիմում դրանցից օգտվելու համար, այլ պարզապես հանդիսանում է պարտապանի կողմից պարտավորությունների կատարումը երաշխավորող անձ: Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ Հաշտարարն իրավասու չէ քննել ֆիզիկական անձանց միջև առաջացած վեճերը: Հաշտարարն իրավասու է քննել այն պահանջները, որոնք ներկայացվում են Ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Ժառանգատուի իրավունքների և պարտականությունների անցումը ժառանգներին կատարվում է ժառանգության ընդունմամբ: Ժառանգության ընդունումը տեղի է ունենում ժառանգատուի մահվան օրվանից 6 ամիս անց: Մինչ ժառանգության ընդունումը Դուք չեք կարող ստանալ Ժառանգատուի` բանկում որպես ավանդ ներդրված դրամական միջոցները: Ինչ վերաբերում է վարկային պայմանագրից բխող վճարումներին, ապա դրանք Դուք կարող եք կատարել նաև մինչև ժառանգության ընդունումը:

Ձեր խնդիրը Հաշտարարի գրասենյակի լիազորություններից դուրս է, քանի որ Հաշտարարի գրասենյակը լիազորված չէ միջամտել Ֆինանսական կազմակերպություն - Հաճախորդ հարաբերություններին: Հաշտարարի գրասենյակը Հաճախորդի կողմից ներկայացված պահանջը ընդունում է քննության, եթե Հաճախորդի իրավունքները խախտվել են Ֆինանսական կազմակերպության կողմից:

Վարկի մարումների ժամկետի երկարացման հարցը պետք է լուծվի պայմանագրի կողմերի միջև համաձայնության ձեռքբերման միջոցով, մասնավորապես` վարկային պայմանագրի կողմերը` Դուք և բանկը, կնքել եք պայմանագիր և դրանով իսկ հայտնել Ձեր համաձայնությունը պայմանագրի պայմանների, այդ թվում` նաև վարկի մարման ժամկետին վերաբերող պայմանի վերաբերյալ: Հետևաբար, վարկային պայմանագրի որևէ պայման փոփոխելու համար անհրաժեշտ է պայմանագրի երկու կողմերի համաձայնությունը: Ձեր կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Դուք պետք է դիմեք բանկին և առաջարկեք կատարել համապատասխան փոփոխությունները: Բանկն իր հերթին իրավունք ունի ընդունել կամ մերժել Ձեր առաջարկը:

Ձեր խնդիրը Հաշտարարի գրասենյակի լիազորություններից դուրս է, քանի որ Հաշտարարի գրասենյակը լիազորված չէ միջամտել Ֆինանսական կազմակերպություն - Հաճախորդ հարաբերություններին: Հաշտարարի գրասենյակը Հաճախորդի կողմից ներկայացված պահանջը ընդունում է քննության, եթե Հաճախորդի իրավունքները խախտվել են Ֆինանսական կազմակերպության կողմից:

Վարկի մարումների ժամկետի երկարացման հարցը պետք է լուծվի պայմանագրի կողմերի միջև համաձայնության ձեռքբերման միջոցով, մասնավորապես` վարկային պայմանագրի կողմերը` Դուք և բանկը, կնքել եք պայմանագիր և դրանով իսկ հայտնել Ձեր համաձայնությունը պայմանագրի պայմանների, այդ թվում` նաև վարկի մարման ժամկետին վերաբերող պայմանի վերաբերյալ: Հետևաբար, վարկային պայմանագրի որևէ պայման փոփոխելու համար անհրաժեշտ է պայմանագրի երկու կողմերի համաձայնությունը: Ձեր կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Դուք պետք է դիմեք բանկին և առաջարկեք կատարել համապատասխան փոփոխությունները: Բանկն իր հերթին իրավունք ունի ընդունել կամ մերժել Ձեր առաջարկը:

Եթե վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում, ապա վարկային ռեգիստրում վարկի վերաբերյալ այլ տվյալների հետ միասին նշվում է նաև երաշխավորի անունը:

Բանկը կամ վարկային կազմակերպությունը Ձեր վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով վարկային ռեգիստր հարցում կատարելով կտեղեկանա, որ այն վարկը, որով որպեսերաշխավոր եք հանդես եկել, դասակարգվել է:

Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երաշխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության չափը և դրա բացվածքը. առանձին պարտավորության մայր գումարը, պարտավորության մնացորդը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում): 

Այո՛, ավտովարկավորման ժամանակ բանկն իրավունք ունի իր մոտ պահել մեքենայի տեխնիկական անձնագրի բնօրինակը, իսկ Հաճախորդին` տրամադրել պատճենը բանկի կնիքով:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ֆինանսական կազմակերպության և երաշխավորի միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24 գլխի 4-րդ պարագրաֆով և ՀՀ կենտրոնական բանկի «ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ» վերտառությամբ 8/06 Կանոնակարգով:

«ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ» վերտառությամբ 8/06 Կանոնակարգի համաձայն՝ Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի (այդ թվում` վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:

Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:

Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձևով:

Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում՝ Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը:

Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին:

Քանի որ երաշխավորության պայմանագրի ուժով երաշխավորը վարկառուի հետ միասին կրում է համապարտ (հավասար) պատասխանատվություն (եթե այլ բան սահմանված չէ կնքված պայմանագրով) ֆինանսական կազմակերպության առջև պարտավորությունները մարելու համար, ուստի վարկային ռիսկի դասակարգումը նույնպես ազդում է երաշխավորի վարկային պատմության վրա:

Բացի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ ներառվող վճարներից կան այլ վճարներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընդգրկված չեն սպառողի վարկավորման հետ կապված ընդհանուր ծախսերի ցանկում: Մասնավորապես` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն վճարները, որոնք ներառված չեն սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսերի մեջ: Տվյալ պարագայում անհրաժեշտ է իմանալ, թե ինչի համար է Բանկը գանձել Ձեր կողմից նշված միջնորդավճարը, ինչի արդյունքում կարող ենք պարզել` արդյոք Բանկի կողմից կատարված գործողությունն իրավաչափ է, թե` ոչ: 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված Կանոնակարգ 8/05–ի 35-րդ կետի համաձայն՝ վարկի մարման օրվանից առնվազն 1 օր առաջ ֆինանսական կազմակերպությունը (բանկը, վարկային կազմակերպությունը, գրավատունը) պարտավոր է վարկառուին հայտնել վարկը մարելու պարտավորության առկայության մասին, իսկ եթե վարկառուն պատշաճ չի կատարել իր պարտականությունները կամ ընդհանրապես չի կատարել, ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է հայտնել այդ մասին ԱՔՌԱ Վարկային բյուրոյին կամ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրին։
Ֆինանսական կազմակերպությունը վարկառուին տեղեկությունը տրամադրում է անվճար հիմունքներով կարճ հաղորդագրության (sms) և (կամ) էլեկտրոնային հաղորդագրության եղանակով։ Վերջինս վարկառուն ինքը հնարավորություն ունի ընտրելու։ Հիշեցնենք, որ անկախ այն հանգամանքից, թե ֆինանսական կազմակերպությունը կատարել է իր պարտավորությունը (վարկառուին հիշեցրել է վարկի մարման օրվա մասին), թե ոչ, վարկառուն պարտավոր է սահմանված ժամկետներում մարել վարկը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ քաղաքացիական օրենսգրքի կանոններով: Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Վերոնշյալ նորմերից բխում է, որ ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին:

Այո՛, բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` ստանալով տեղեկատվություն իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ: Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը բանկը կամ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված և չմարված վարկ ունեցող անձանց մասին, եթե առկա է Հաճախորդի համաձայնությունը նման տեղեկատվություն ստանալու համար։