logo

online.fsm.am
Եռամսյակային պարբերական

Այս բաժնում առաջարկում ենք ծանոթանալ մեր կողմից հրապարակված եռամսյակային պարբերականներին:

 

Եռամսյակային պարբերականների հրապարակումը յուրօրինակ նախաձեռնություն էր Հաշտարարի կողմից` նպատակ ունենալով հրավիրել սպառողների և համակարգի ներկայացուցիչների ուշադրությունը ֆինանսական համակարգին բնորոշ արդիական և վիճահարույց խնդիրներին: Պարբերականի կարևորությունն ու հետաքրքրությունը կայանում է նաև նրանում, որ այն պարունակում է նաև ֆինանսական համակարգի մասնակիցների կարծիքն ու դիրքորոշումն այս կամ այն վիճահարույց հարցի շուրջ` հարց ու պատասխանի կամ հրապարակած  հեղինակային հոդվածների միջոցով:

 

Եռամսյակային պարբերականները պարունակում են օգտակար տեղեկատվություն` ներառելով ֆինանսական ծառայությունների վերաբերյալ խորհուրդներ, Հաշտարարի գործունեության ընթացքում ձևավորված հետաքրքիր նախադեպեր, գործարար շրջանառության սովորույթներ, մասնագետների հեղինակային հոդվածներ` իրավական և տնտեսական տարբեր թեմաների վերլուծությամբ, հաճախակի տրվող հարցերի պատասխաններ և հանելուկներ ֆինանսական համակարգի և ֆինանսական պրոդուկտների վերաբերյալ: 

2015թ.-ի առաջին եռամսյակի պարբերական 2014թ.-ի չորրորդ եռամսյակի պարբերական
2014թ.-ի երրորդ եռամսյակի պարբերական 2014թ.-ի երկրորդ եռամսյակի պարբերական
2014թ.-ի առաջին եռամսյակի պարբերական