logo

online.fsm.am
Հայտարարություններ

Բանկային իրավունքի դատախաղ-մրցույթ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հրավիրում է մասնակցելու բանկային իրավունքի դատախաղ-մրցույթի:

Մրցույթի նպատակն է նպաստել ուսանողների կողմից բանկային իրավունքի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և տվյալ ոլորտի ավելի խորը ուսումնասիրմանը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի իրավագիտության ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 12.09.2021թ.-ի ժամը 23:59-ը:

Հայտերը պետք է ուղարկվեն mootcourt@fsm.am էլեկտրոնային հասցեին:

Ստորև կարող եք ներբեռնել դատախաղ-մրցույթի փաստաթղթերը՝

  1. Խնդիր
  2. Կանոններ
  3. Մասնակցության հայտ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ զանգահարելով 060-70-11-11, ներքին՝ 404 համարով:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի անդամի նշանակման կամ ընտրության մասին

 

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ին ավարտվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը։  Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի և «Կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանելու մասին» ԿԲ խորհրդի 20.11.2020թ. թիվ 190-Ն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է ընտրել և նշանակել նոր խորհրդի անդամներ։

 

 

ՀՀ կենտրոնական բանկի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների Խորհրդի անդամի նշանակման կամ ընտրության մասին հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։


ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

 «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» Հիմնադրամը հայտարարում է հրապարակային մրցույթ` «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» Հիմնադրամի գովազդային հոլովակները Արմենիա Թի Վի (լոտ 1), Շանթ Թի Վի (լոտ 2), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (լոտ 3), Ա-Թի Վի (լոտ 4) հեռուստաընկերություններով հեռարձակելու համար կազմակերպութ­յուն ընտրելու նպատակով:

 

Մրցույթի վերջնաժամկետը 2021թ. մայիսի 21-ը ժամը 17:00-ն է։

 

Մրցույթի մանրամանսներին կարող եք ծանոթանալ այստեղ։