logo

online.fsm.am
Ապահովագրական ընկերություն

Ստորև ներկայացված են այն պահանջները, որոնք ուղղված են ապահովագրական ընկերությունների դեմ:

2018թ.-ի պահանջ՝ ուղղված Ապահովագրական ընկերության դեմ՝ կապված հրդեհված ավտոմեքենայի հատուցում վճարելու հետ

2018թ.-ի սեպտեմբերին Հաճախորդի ավտոմեքենայի մոտ կայանված «Mercedes Benz» ավտոմեքենան հրդեհվել է, որի արդյունքում հրդեհվել է նաև սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող «Mitsubishi» մակնիշի տրանսպորտային միջոցը: Հաճախորդը հատուցման դիմում է ներկայացրել Ընկերությանը: Ավտոմեքենային պատճառված վնասը կազմում է 3,500,000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Պատահարի առաջացման փորձաքննության եզրակացության համաձայն՝ վթարում մեղավոր է ճանաչվել երրորդ անձը, որի հիման վրա Ընկերությունը որոշում է կայացրել մերժել հատուցումը: Հաճախորդը համաձայն չէ նշված որոշման հետ, քանի որ որևէ ապացույց չի ներկայացվում, որ վթարում մեղավոր է երրորդ անձ, ավելին՝ կա նաև տեսանկարահանում:
Հաշտարարին ներկայացված պահանջ-դիմումով Հաճախորդը պահանջել է, որ Ընկերությունը տրամադրի ապահովագրական հատուցում տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում իր ավտոմեքենային պատճառված վնասի՝ 1,800,000 ՀՀ դրամի չափով: Կարդալ ավելին․․․

2018թ.-ի պահանջ՝ ուղղված Ապահովագրական ընկերության դեմ ` կապված վերջինիս կողմից ապահովագրական հատուցումը մերժելու հետ

03/03/2018թ. տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում սեփականության իրավունքով Հաճախորդին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային պատճառվել է վնաս։ Հանդիսանալով պատահարի տուժող կողմ՝ Հաճախորդը հայտային դիմում է ներկայացրել Ընկերություն և ստացել վնասի չափի եզրակացություն և հատուցման մերժման մասին որոշում, որոնց համաձայն՝ ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 1,695,025 ՀՀ դրամ, որը, սակայն, ենթակա չէ հատուցման, քանի որ Հաճախորդը դատարանում նշել է, որ որևէ պարտք ու պահանջ չունի վնաս պատճառողի նկատմամբ։ Հաճախորդը հայտնել է, որ համաձայն չէ Ընկերության դիրքորոշման հետ, քանի որ դատարանում նշել է, որ բողոք չունի վնաս պատճառողի նկատմամբ, որպեսզի տվյալ անձի նկատմամբ քրեական գործ չհարուցվի, իսկ ինչ վերաբերում է պատճառված գույքային վնասին, ապա Հաճախորդը նշել է, որ չի ստացել որևէ հատուցում, և ավտոմեքենային պատճառված վնասը ենթակա է պարտադիր հատուցման։
Հաճախորդը Հաշտարարին ներկայացված իր պահանջ-դիմումով պահանջել է, որպեսզի Ընկերությունը հատուցի ավտոմեքենային պատճառված վնասն ամբողջությամբ, որը կազմում է 1,695,025 ՀՀ դրամ: Կարդալ ավելին․․․

2018թ.-ի պահանջ՝ ուղղված Ապահովագրական ընկերության գործարար վարվելակերպի կանոնները չպահպանելու վերաբերյալ

Համաձայն ներկայացված պահանջի՝ 2018 թվականի մայիսի 21-ին Հաճախորդն Ընկերություն է ներկայացրել բողոք-պահանջ բժշկական ապահովագրության շրջանակներում Ընկերության կողմից իրականացված փոխհատուցման գումարի մեծության վերաբերյալ։ Հաճախորդը նշում է, որ Ընկերության կողմից չի պահպանվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները, այն է՝ Կազմակերպությունը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված Բողոք-պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան: Մասնավորապես՝ 21.05.2018թ.-ին բողոքպահանջին Ընկերության կողմից պատասխան է ներկայացվել 20.06.2018թ.-ի իր գրությամբ, որը «Հայփոստ» ՓԲԸ է մուտքագրվել 24.06.2018թ.-ին, իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից իրեն առաքվել է 28.06.2018թ.-ին: Նշված փաստը հաստատվել է նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներից մեկով: Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 3.2 կետի երկրորդ մասի, նույն հոդվածի 3.1 կետով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել երեք հարյուր հազար դրամ: Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել Ընկերություն և ստացել ոչ բավարար պատասխան:
Հաճախորդը Հաշտարարին ներկայացված իր պահանջ-դիմումով Ընկերությունից պահանջել է վճարել 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տույժ՝ իր կողմից գործարար վարվելակերպի կանոնները չպահպանելու համար: Կարդալ ավելին․․․