logo

online.fsm.am
Բանկ

Ստորև ներկայացված են այն պահանջները, որոնք ուղղված են բանկերի դեմ:

2017թ.-ի պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված քարտից գումարի կանխիկացման համար սահմանված սակագնի անհամաձայնության հետ

Հաճախորդի և Բանկի միջև կնքվել է վճարային քարտի տրամադրման և օգտագործման պայմանագիր, որի համաձայն Հաճախորդին տրամադրվել է Visa Electon վճարահաշվարկային համակարգի քարտ: Բանկի մասնաճյուղում գործարք կատարելիս Բանկի աշխատակիցները տեղեկացրել են, որ կանխիկացման դեպքում կիրառվում է 1% չափով սակագին: Խնդիրը պարզաբանելու համար Հաճախորդը Բանկից վերցրել է հաշվի քաղվածքը ամբողջ ժամանակահատվածի համար և պարզել, որ բանկը մշտապես կիրառել է 1% -ի չափով սակագին: Հաճախորդը համաձայն չէ Բանկի վերոնշյալ գործողությունների հետ, քանի որ պայմանագիր կնքելիս իրեն տեղեկացրել են, որ կանխիկացման համար սակագինը 0.3% է: Բացի այդ՝ և՛ պայմանագրում, և՛ Բանկի ինտերնետային կայքում 1%-ի չափով սակագին սահմանված չէ: Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին, սակայն չի ստացել որևէ պատասխան: 

Հաշտարարին ուղղված պահանջ-դիմումով Հաճախորդը պահանջել է, որ Բանկը հետ վճարի իրենից գանձված ավել գումարները:
Հաշտարարը, ուսումնասիրելով գործի մանրամասները և ղեկավարվելով   «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում է կայացրել մերժել Հաճախորդի պահանջն ընդդեմ Բանկի: Կարդալ ավելին...

2017թ.-ի պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված քարտային զեղծարարության հետ

Հաճախորդի և Բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն Հաճախորդին տրամադրվել է Master Card Gold պլաստիկ քարտ: ArCA-ի կողմից Հաճախորդը ստացել է կարճ հաղորդագրություններ, որոնց համաձայն իր հաշվով կատարվել են բազմաթիվ գործարքներ, որոնց համար իր հաշվից գանձվել է մոտավորապես 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գործարքները Հաճախորդը նշել է, որ իր կողմից չեն  կատարվել և ինքը տեղյակ չէ թե ով է կատարել: Պարզելու համար թե ինչ գործարքներ են տեղի ունեցել, Հաճախորդը դիմում է ներկայացրել Բանկին՝ խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը և վերադարձնել գանձված գումարները: Ի պատասխան իր դիմումի, Բանկը համաձայնել է վերադարձնել 223.86 ԱՄՆ դոլար գումարը, իսկ մնացած գումարը՝ 2476 ԱՄՆ դոլարը վերադարձնելը մերժել է, հիմնավորելով, որ մնացած գործարքները կատարվել են անվտանգության կանոնների պահպանմամբ: Հաճախորդը նշել է, որ համաձայն չէ Բանկի նշված որոշման հետ, քանի, որ մնացած գործարքները ևս ինքը չի կատարել, և իր հաշվից գումարները գանձվել են առանց իր գիտության և կամքի: Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել, սակայն ստացել է մերժման պատասխան: ԱյսպիսովՀաշտարարին ներկայացված պահանջ-դիմումով Հաճախորդը պահանջում էոր Բանկը վճարիանհիմն կերպով գանձված գումարները՝ 2476 ԱՄՆ դոլարի չափով:
Հաշվի առնելով գործի մանրամասները և պահպանելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջները, ինչպես նաև հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշել է դադարեցնել պահանջի քննությունը: Կարդալ ավելին...

2017թ.-ի պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունների չափի անհամաձայնության հետ

Հաճախորդը հանդիսացել է Բանկի հաճախորդ, և նրա կողմից պարտավորությունների կատարման կետանցում թույլ տալու պատճառով Բանկը դիմել է դատական պաշտպանության, և դատարանի վճռով հօգուտ Բանկի Հաճախորդից բռնագանձվել է 295,199.20 ՀՀ դրամ։ Հաճախորդը նշել է, որ դատարանի կողմից տրվել է կատարողական թերթ, և ի կատարումն իր պարտավորությունների՝ վճարվել է 297,000 ՀՀ դրամ։ Հաճախորդը նշել է, որ Բանկի կողմից տրվել է տեղեկանք, որի համաձայն՝ նա վերոնշյալ պարտավորության մասով դեռևս ունի 220,973.30 ՀՀ դրամ վարկի գծով պարտավորության մնացորդ։Հաճախորդը պարտավորությունների վերահաշվարկ կատարելու պահանջով դիմել է Բանկ, որին ի պատասխան՝ Բանկը մերժել է Հաճախորդի՝ պարտավորությունների վերահաշվարկ իրականացնելու պահանջը։Այսպիսով, Հաշտարարին ներկայացված պահանջ-դիմումով Հաճախորդը պահանջել է, որ Բանկը իրականացնի իր պարտավորությունների վերահաշվարկ և իրենից չպահանջի հավելյալ գումար, քանի որ դա չի բխում դատարանի վճռից, և որ նշված վճռով սահմանված պարտավորությունն իր կողմից արդեն կատարվել է։
Հաշվի առնելով գործի մանրամասները, ինչպես նաև պահպանելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջները, հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները, դատարանի կողմից կայացրած վճիռը, ինչպես նաև առաջնորդվելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով՝  Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշել ՝ մերժել Հաճախորդի պահանջն ընդդեմ Բանկի: Կարդալ ավելին...

2017թ.-ի պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված քարտից գումարի կանխիկացման համար սահմանված սակագնի անհամաձայնության հետ

Հաճախորդի և Բանկի միջև կնքվել է վճարային քարտի տրամադրման և օգտագործման պայմանագիր, որի համաձայն Հաճախորդին տրամադրվել է Visa Electon վճարահաշվարկային համակարգի քարտ: Բանկի մասնաճյուղում գործարք կատարելիս Բանկի աշխատակիցները տեղեկացրել են, որ կանխիկացման դեպքում կիրառվում է 1% չափով սակագին: Խնդիրը պարզաբանելու համար Հաճախորդը Բանկից վերցրել է հաշվի քաղվածքը ամբողջ ժամանակահատվածի համար և պարզել, որ բանկը մշտապես կիրառել է 1% -ի չափով սակագին: Հաճախորդը համաձայն չէ Բանկի վերոնշյալ գործողությունների հետ, քանի որ պայմանագիր կնքելիս իրեն տեղեկացրել են, որ կանխիկացման համար սակագինը 0.3% է: Բացի այդ՝ և՛ պայմանագրում, և՛ Բանկի ինտերնետային կայքում 1%-ի չափով սակագին սահմանված չէ: Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին, սակայն չի ստացել որևէ պատասխան: 

Հաշտարարին ուղղված պահանջ-դիմումով Հաճախորդը պահանջել է, որ Բանկը հետ վճարի իրենից գանձված ավել գումարները: Հաշտարարը, ուսումնասիրելով գործի մանրամասները և ղեկավարվելով   «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում է կայացրել մերժել Հաճախորդի պահանջն ընդդեմ Բանկի: Կարդալ ավելին...

2017թ.-ի պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված հօգուտ երրորդ անձի ավանդի չտրամադրման հետ

Հաճախորդը ավանդային պայմանագրի շրջանակներում հանդիսանում է երրորդ անձ՝ հօգուտ ում ներդրվել  է ավանդ: Ավանդատուն մահացել է և նրա մահից հետո Հաճախորդը դիմել է Բանկ՝ ստանալու հօգուտ իրեն ներդրված ավանդը, սակայն, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է նոտարական վավերացմամբ ժառանգության վկայագիր ներկայացնել: Հաճախորդը համաձայն չէ Բանկի որոշման հետ, քանի որ ավանդը ներդրվել է հօգուտ իրեն և ժառանգության հետ կապ չունի: Հաճախորդը նշել է, որ այժմ նա չափահաս է և ցանկանում է վերցնել հօգուտ իրեն ներդրված ավանդը, հետևաբար Բանկը մերժելու որևէ իրավական հիմք չունի: Հաճախորդը նշել է, որ նա այժմ չի կարողանում հետ ստանալ իր անվամբ ներդրված ավանդը, քանի որ, ըստ Բանկի՝ իր անունով գործող ավանդային պայմանագիր գոյություն չունի: Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին և ստացել է մերժում։ Հաշտարարին ուղղված պահանջ-դիմումով Հաճախորդը Բանկից պահանջել է վերադարձնել ավանդի գումարը, ինչպես նաև վճարել հետագայում ավելացած տոկոսները: Հաշտարարը, ուսումնասիրելով գործի մանրամասները, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է Հաճախորդի պահանջի մասնակի բավարարման որոշում: Կարդալ ավելին ...

2017թ.-ի պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված քարտից գումարի կանխիկացման ժամանակ առաջացած խնդիրների հետ

Հաճախորդը հանդիսանում է Բանկի քարտապաններից: Բանկոմատից ցանկացել է կանխիկացնել գումար, սակայն բանկոմատը ետ է վերադարձրել վճարային քարտը՝ առանց համապատասխան գումարի տրամադրման: Նույն օրն իսկ Բանկին պատկանող մեկ այլ բանկոմատից ստուգել է հաշվի մնացորդը և պարզել, որ այն նվազել է կանխիկացված գումարի չափով: Խնդիրը պարզաբանելու նպատակով այցելել է Բանկի մասնաճյուղերից մեկը և լրացրել գործարքի բողոքարկման հայտ: Հաճախորդը նշել է, որ չի ստացել որևէ գրավոր բացատրություն, պարզաբանում, այլ բանավոր տեղեկացել է, որ խնդիրը կարող է տեխնիկական լինել: Մի քանի օր անց Բանկից ստացել է հեռախոսազանգ առ այն, որ բանկոմատների վերծանումից բացահայտվել է, որ նշված գումարը կանխիկացվել է: Հաճախորդը դիմել է Հաշտարարին, որը, ուսումնասիրելով գործի մանրամասները, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ օրենսդրության պահանջները, կայացրել է Հաճախորդի պահանջի մասնակի բավարարման որոշում: Կարդալ ավելին ...

2017թ պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված բանկային հաշիվների քաղվածքները Հաճախորդին չուղարկելու մասին

Հաճախորդը հանդիսացել է «Ա» բանկի հաճախորդ, սակայն «Ա» բանկի և «Բ» բանկի միավորման գործարքի հետևանքով օրենքով սահմանված կարգով այժմ հանդիսանում է «Բ» բանկի հաճախորդ, այսուհետ՝ Բանկ: Հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները և այն, որ միավորման արդյունքում պահպանվող բանկին են անցնում միացող բանկի հաճախորդների բոլոր իրավունքներն ու պարտավորությունները՝ Հաճախորդը պատշաճ կերպով կատարել է իր պարտականությունները Բանկի նկատմամբ, իսկ Բանկը՝ ոչ: «Ա» բանկի պաշտոնական էլեկտրոնային փոստից Հաճախորդը յուրաքանչյուր ամիս ստացել է իր բանկային հաշիվների քաղվածքները՝ «Բանկային ավանդների ներգրավման» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան: Բանկի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստից իրեն ուղարկվել են տարբեր բովանդակության նամակներ (հայտարարություն, նոր բանկային պրոդուկտներ և այլն), սակայն Հաճախորդը չի ստացել իր բանկային հաշիվների քաղվածքները: Հաշտարարին ներկայացված պահանջ-դիմումով Հաճախորդը պահանջել է, որ Բանկը կարճժամանակահատվածում վերացնի իր՝ «Բանկային ավանդների ներգրավման» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքներիխախտումը և խախտման փաստը ընդունելու և հաստատելու դեպքում իրականացնի «Բանկայինավանդների ներգրավման» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվածպարտավորությունըայն է՝ վճարի տույժ՝ 300,000 ՀՀ դրամի չափովՀաշվի առնելով գործի մանրամասները, ինչպես նաև պահպանելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջները, հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները, դատարանի կողմից կայացրած վճիռը, ինչպես նաև առաջնորդվելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով՝ Հաշտարարը որոշում է կայացրել բավարարել Հաճախորդի պահանջն ընդդեմ Բանկի:Կարդալ ավելին...