logo

online.fsm.am
Հաշտարարը
Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Ֆինանսական համակարգի հաշտարարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ: Ֆինանսական համակարգի հաշտարար չի կարող լինել այն անձը, ով վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է որևէ ֆինանսական կազմակերպությունում: Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, և պետք է զերծ մնա իր անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնող գործողություններից:

Ֆինանսական համակարգի հաշտարարը նշանակվում է Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի կողմից` առնվազն հինգ անդամների ձայներով, չորս տարի ժամկետով, և կարող է նույն պաշտոնում վերանշանակվել:

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը Փիրուզ Սարգսյանն է: 

Նա այդ պաշտոնում նշանակվել է Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում` 2008 թվականի դեկտեմբերի 22-ին, թիվ 3 որոշմամբ, վերանշանակվել է Հոգաբարձուների խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 7-ին կայացած նիստում` թիվ 13/12 որոշմամբ և 2017 թվականի հունվարի 13-ին կայացած նիստում՝ թիվ 01/17 որոշմամբ: 

Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կենսագրությունը ներկայացված է ստորև:

Փիրուզ Սարգսյան
Ֆինանսական համակարգի հաշտարար

1990 - 1995թթ.  Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան

Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու 

2009թ. հունվարից ի վեր  ՀՀ  Ֆինանսական համակարգի հաշտարար 

2007 - 2012թթ.  ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոս` Բանկային իրավունք, Վարչական իրավունք թեմաներով 

2006 - 2009թթ. ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակազմ, գլխավոր իրավական խորհրդական 

2005 - 2006թթ.  Հայաստանի Ֆրանսիական Համալսարանում դասախոս` վարկային իրավունք թեմայով

1999 - 2006թթ. ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ - գլխավոր իրավական խորհրդական 

1998 - 1999թթ. ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության օրենսդրության զարգացման բաժնի պետ 

1995 - 1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն, մասնագետ, ավագ մասնագետ, հետագայում՝ առաջատար մասնագետ