logo

online.fsm.am
Հոգաբարձուների խորհուրդը

Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի` Հաշտարարի գրասենյակի հիմնադրամի խորհուրդը կազմված է յոթ անդամներից:

Խորհրդի անդամներին նշանակում է`

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը հաստատում է Գրասենյակի գործունեությունը կարգավորող ներքին իրավական ակտերը, լսում Հաշտարարի հաշվետվությունները, վերահսկում  իր որոշումների կատարման ընթացքը, Գրասենյակի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեությունը, հաստատում Գրասենյակի բյուջեն, դրա փոփոխությունները, վերահսկում  բյուջեի կատարումը, հաստատում  տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: Օրենքի համաձայն` հոգաբարձուների խորհուրդն իրավունք չունի միջամտել Հաշտարարի մասնագիտական գործունեությանը: Ներկայումս Գրասենյակի խորհրդի անդամները վեցն են: 
Արկադի Խաչատրյան
Խորհրդի նախագահ

2009թ. - Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց (Քեմբրիջ, ԱՄՆ)
2004 - 2007թթ. - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտ, դոկտորանտուրա
1997 - 2000թթ. - Կառավարման պետական համալսարան (Մոսկվա, ՌԴ), Ֆինանսական մենեջմենթի ինստիտուտ, ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու
1992 - 1997թթ. - Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտական ֆակուլտետ
1997թ. - «Օնիքս» ՓԲԸ, ք. Մոսկվա, ֆինանսական մենեջեր
1998 - 2002թթ. - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Ապահովագրական տեսչություն (առաջատար մասնագետ, բաժնի պետ, տեսչության պետի տեղակալ-վարչության պետ, տեսչության պետ - գլխավոր վարչության պետ)
2012թ.-ից ի վեր - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս
2003 - 2015թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմ (տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ)
24.12.2015թ.-ից ի վեր - ՀՀ կենտրոնական բանկ, Խորհրդի անդամ

25.04.2016թ.-ից ի վեր - Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի նախագահ 

Արթուր Սարգսյան
Խորհրդի անդամ

2001 - 2003թթ. - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա
1995 1999թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ  

2014թ. փետրվարի 5-ից ի վեր - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2008 - 2014թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

2005 2007թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա` գլխավոր մասնագետ

2002 - 2005թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` առաջին կարգի, այնուհետև` առաջատար մասնագետ 

Արմենուհի Մկրտչյան
Խորհրդի անդամ

2010 2011թթ. - Մեծ Բրիտանիայի Սեյնթ Էնդրյուս համալսարանի «Միջազգային բիզնես ռազմավարություն» մագիստրի կոչում

2004թ. - ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց

1994 1999թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ` «Համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտացմամբ

2008թ.-ից ի վեր - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության սպառողների շահերի պաշտպանության և շուկայի վարվելակերպի բաժնի պետ

2008թ. դեկտեմբեր - Կենտրոնական բանկի կողմից նշանակվել է  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ

1998 - 2008թթ. - ՀՀ կենտրոնական բանկում տարբեր պաշտոններ բանկային, վարկային, ապահովագրական և արժեթղթերի ոլորտներում:

Էմիլ Սողոմոնյան
Խորհրդի անդամ

1973թ. - Երևանի պետական համալսարան, տնտեսագետի որակավորում

2008թ. դեկտեմբեր - Հայաստանի  բանկերի միության կողմից նշանակվել է Ֆինանսականհամակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ

2007 2009թթ. - Հայաստանի բանկերի միության նախագահ

1992թ.-ից ի վեր - «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ վարչության նախագահ

Աշոտ Սալնազարյան
Խորհրդի անդամ

2005թ. - ստացել է պրոֆեսորի գիտական կոչում

2003թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Արժեթղթերի շուկայի ներդրումային գործառույթները և արդյունավետությունը» թեմայով և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան

1988թ. -  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Շահույթի  բաշխման մեխանիզմը տնտհաշվարկային հարաբերությունների   խորացման պայմաններում թեմայով»  և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

1975 - 1979թթ. - Երևանի ժողովրդական   տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական   ֆակուլտետ

2013թ. հունվարից ի վեր - ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

2011թ. - ՀՊՏՀ «Կորպորատիվ ֆինանսներ» ամբիոնի վարիչ

2008թ. դեկտեմբերից ի վեր - Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Փայլակ Ղուկասյան
Խորհրդի անդամ

1999 2003թթ- Մեծ Բրիտանիայի ապահովագրության արտոնագրված ինստիտուտի հեռակա ուսուցման բաժին` «ապահովագրություն» մասնագիտությամբ

1994 1996թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա

1989 1994թթ. - Երևանի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ

2009թ. ապրիլից ի վեր - «ABB» կազմակերպության ներկայացուցիչը ՀՀ-ում

2008թ. դեկտեմբերից ի վեր - Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ` որպես Հայաստանի Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի ներկայացուցիչ

2008 - 2010թթ. մայիս - Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն