logo

online.fsm.am
Ով ենք մենք

 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում:

Մենք գործում ենք 2009թ.-ի հունվարի 24-ից, ստեղծվել ենք «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:

Գրասենյակն անկախ կառույց է, ունի առանձին կառավարման և ֆինանսավորման համակարգ: Հաշտարարը նշանակվում է Գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից և հաշվետու է վերջինիս: Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց հերթին նշանակվում են մեկը` Հայաստանի Հանրապետության կառավարության, մեկը` Կենտրոնական բանկի խորհրդի, չորսը` կազմակերպությունների միությունների և մեկը` սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից:

Գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ և այլն) կողմից` օրենքով սահմանված պարտադիր պարբերաբար վճարների միջոցով. վճարների չափը յուրաքանչյուր տեսակի կազմակերպության համար սահմանվում է օրենքով:

Հաշտարարի գործունեության նպատակներն են ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը: