logo

online.fsm.am
Կոնֆերանսներ
«Ֆինանսական ոլորտի թվայնացումը և ֆինանսական համակարգի ապագան» թեմայով ամենամյա 8-րդ կոնֆերանս

Սույն թվականի հոկտեմբերի 17-18-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում կայացավ Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպած ամենամյա 8-րդ կոնֆերանսը` «Ֆինանսական ոլորտի թվայնացումը և ֆինանսական համակարգի ապագան» թեմայով  ( Digital transformation and the future of financial industry): 


 

Երկօրյա այս կոնֆերանսին քննարկվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ ֆինանսական համակարգի թվայնացումը, նորարարությունները բանկային և ապահովագրական ոլորտում, վեճերի լուծումը ինտերնետի դարաշրջանում, բլոկչեյները և կրիպտոարժույթները, վճարման համակարգերը և դրանց ապագա զարգացումները: Կոնֆերանսի շրջանակներում նաև անդրադարձ կատարվեց ֆինանսական ոլորտում աշխատաշուկայի ապագա կառուցվածքին, մրցունակության խնդիրներին և ֆինանսական ծառայությունների շուկայում մի շարք կարևոր հիմնահարցերին: Կոնֆերանսի խոսնակները ոլորտի առաջատար մասնագետներ էին Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից: