logo

online.fsm.am
Կոնֆերանսներ
Կոնֆերանս #2

 

Հոկտեմբերի 28-29, 2011 թ., Երևան, Հայաստանի Հանրապետություն

«Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով 2-րդ կոնֆերանս

Կոնֆերանսի նյութերին կարող եք ծանոթանալ` ակտիվացնելով խոսնակների անունների վրա տեղադրված հղումները:

Խոսնակների կենսագրություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագիր
Ուրբաթ, Հոկտեմբերի 28

09:30 - 09:40
Բացման խոսք
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան և Հաշտարար Փիրուզ Սարգսյան

09:40 - 09:55
Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության հակիրճ ներկայացում
Հաշտարարի գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, վիճակագրությունը

09:55 - 10:45
Ֆիննական փորձի ներկայացում. Իռենե Լուկկոնեն՝ Ֆինլանդիայի Ֆինանսական Օմբուդսմենի Բյուրոյի կառավարիչ

  • Գործունեության հիմնական ուղղությունների հակիրճ ներկայացում
  • Սպառողների կողմից ֆինանսական ծառայությունների ճիշտ ընտրություն` որպես սպառողների ֆինանսական կրթվածության արդյունք
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը` որպես սպառողների վստահության ամրապնդման գործիք


11:00 - 12:15
Տարբեր երկրներում վեճերի լուծման միջնորդ օղակների գործունեության արդյունավետության համեմատական վերլուծություն. Ֆիլ Խուրի՝ վեճերի լուծման արտադատական մեխանիզմների մասնագետ Ավստրալիայից 

 

  • Յուրաքանչյուր միջավայրի առանձնահատկություններն արտացոլող վեճերի լուծման տարբեր մեխանիզմների ներկայացում
  • Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի փորձի ներկայացում


12:15 - 13:15
Դանիայի փորձի ներկայացում. խոսնակ` Սյուզան Նելսեն՝ Դանիայի հիփոթեքային վարկերիվերաբերյալ բողոքների խորհրդի գլխավոր քարտուղար

  • Նկարագիրը, դերը, գործընթացներն ու ընթացակարգեր
  • Ֆինանսական կազմակերպությունների գործողություններն` ուղղված սպառողների ֆինանսական իրազեկվածության բարձրացմանը

14:30 - 15:30
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի փորձը. խոսնակներ` Ֆրենսիս Ֆրիզոն` Ֆրանսիայի Ապահովագրական Հաշտարար և Դեյվիդ Թոմաս` Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Օմբուդսմեն

  • Գործունեության հիմնական սկզբունքների ու ոլորտի հակիրճ ներկայացում
  • Ֆինանսական ծառայություններից օգտվող սպառողների պաշտպանության և կրթության մեխանիզմները Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում

15:45 - 16:45
Ֆինանսական կազմակերպություններում սպառողների բողոք-պահանջների քննության ներքին խնդիրները, Օմբուդսմենի գրասենյակների ազդեցությունը հաճախորդների սպասարկման որակի վրա
Ընդհանուր քննարկում. խոսնակներ` Իռենե ԼուկկոնենՍյուզան ՆելսոնՖիլ Խուրի, Ֆրենսիս Ֆրիզոն և Դեյվիդ Թոմաս


Շաբաթ, Հոկտեմբերի 29

09:15 - 10:45
Վեճերի լուծման արտադատական մեխանիզմների արդյունավետության գնահատում. խոսնակ` Ֆիլ Խուրի

 

  • Վեճերի լուծման միջնորդ մարմինների հաշվետվողականության և թափանցիկության գնահատում
  • Վեճերի լուծման միջնորդ օղակների ազդեցությունը ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների սպասարկման որակի վրա

11:00 - 13:00
Վեճերի լուծման արտադատական մեխանիզմների համեմատական վերլուծություն. խոսնակներ` Դեյվիդ Թոմաս և Ֆրենսիս Ֆրիզոն
  • Վեճերի լուծման արտադատական մեխանիզմների օրինակներ` Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա և Սլովենիա
  • Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համադրումը այլ օմբուդսմենների գրասենյակների հետ

14:00 - 15:45
Թեմատիկ քննարկում 1 - Բանկային գործունեություն
Թեմա 1. Քարտային զեղծարարություն. խոսնակներ` Ռուսաստանի Կենտրոնական Բանկի ներկայացուցիչ Էդուարդ Կոկոեվ, Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Օմբուդսմեն Դեյվիդ Թոմաս և Ֆինլանդիայի Ֆինանսական Օմբուդսմեն Իռենե Լուկկոնեն
  • Գործերի վերլուծություն
  • Որոշումների բնույթը և դիրքորոշումը
  • Կարգավորումը և վիճակագրությունը

Թեմատիկ քննարկում 1 - Ապահովագրական գործունեություն
Թեմա 1 - Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն` իրավական կարգավորում և պրակտիկա, վնասի գնահատում. խոսնակներ` Յուրիս Ստենգրեվից և Օլեգս Վովչենկո` Լատվիայի Ավտոապահովագրողների Բյուրոյից և Ֆրանսիայի Ապահովագրական Հաշտարար Ֆրենսիս Ֆրիզոն
  • ԱՊՊԱ-ի սկիզբը Լատվիայում, զարգացման փուլերը
  • Գրին Քարդ համակարգը
  • ԱՊՊԱ-ի իրավական կարգավորումը
  • Վնասի գնահատում

16:00 - 17:45
Թեմատիկ քննարկում 2 - Բանկային գործունեություն
Թեմա 2. Հիփոթեքային պայմանագրերը և սպառողական վարկերը. խոսնակներ` Դանիայի հիփոթեքային վարկերի վերաբերյալ բողոքների խորհրդի գլխավոր քարտուղար Սյուզան Նելսոն, Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Օմբուդսմեն Դեյվիդ Թոմաս և Ֆինլանդիայի Ֆինանսական Օմբուդսմեն Իռենե Լուկկոնեն 
  • Գործերի վերլուծություն
  • Որոշումների բնույթը և դիրքորոշումը

Թեմատիկ քննարկում 2 - Ապահովագրական գործունեություն
Թեմա 2. Ապահովագրական զեղծարարությունը և ԱՊՊԱ-ի հետ կապված այլ պրակտիկ խնդիրներ. խոսնակներ` Յուրիս Ստենգրեվից և Օլեգս Վովչենկո Լատվիայի Ավտոապահովագրողների բյուրոյից և Ֆրանսիայի Ապահովագրական Հաշտարար Ֆրենսիս Ֆրիզոն
  • Գործերի վերլուծություն, զեղծարարության հայտնաբերում
  • Բողոքների քննության ընթացակարգ
  • Կարգավորում և վիճակագրություն

16:45 - 18:00
Մասնակիցներին սերտիֆիկատների տրամադրում