logo

online.fsm.am
Կոնֆերանսներ
Կոնֆերանս #6

 

Մայիսի 19-20, 2015թ., Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Կոնֆերանսի նյութերին կարող եք ծանոթանալ` ակտիվացնելով խոսնակների անունների վրա 
տեղադրված հղումները:

Կոնֆերանսի տեղեկատվական գրքույկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ծրագիր

Երեքշաբթի, Մայիսի 19

 

09:30 - 09:45

Բացման խոսք

Հաշտարարի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմենակ Դարբինյան


09:45 - 10:00

Ֆինանսական համակարգի հաշտարարի ելույթ

Հաշտարարի գործունության հակիրճ ներկայացում, նախագծեր և վիճակագրություն

Խոսնակ՝ Փիրուզ Սարգսյան

 

10:00 - 10:45

Բողոքների ընդունման և քննության ընթացակարգը Ավստրալիայի Վարկային և Ներդրումային Օմբուդսմենի Գրասենյակում

  • Գործունեության մանրամասները, քննության ենթակա բողոքների տեսակները
  • Կառույցի ֆինանսավորման և կառավարման սկզբունքները
  • Բողոքների ընդունման և քննության գործընթացներն ու ընթացակարգերը, հաշտեցման գործընթացը

 

Խոսնակ՝ Ռաժ Վենգա

Գլխավոր գործադիր տնօրեն և Օմբուդսմեն, Ավստրալիայի Վարկային և Ներդրումային Օմբուդսմենի Գրասենյակ

 

11:15 - 12:15
Միջազգային ներդրումային արբիտրաժ

  • Երկկողմանի ներդրումային համաձայնագիրը` որպես օտարերկրյա ներդրումների պաշտպանության միջոց
  • Միջազգային ներդրումային արբիտրաժը` որպես վեճերի լուծման միջոց
  • Վաշինգթոնի կոնվենցիան (1965) և Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը որպես վեճերի լուծման մշտական կազմակերպություն
  • ՀՀ և ԱՊՀ երկրները՝ ներդրումային արբիտրաժում որպես պատասխանողներ. գործերի ուսումնասիրում

Խոսնակ` Նորայր Բաբաջանյան

Գլխավոր տնօրեն, «Ռեդսթոուն Չեմբերս»

12:15 - 13:00
Անկախ մեդիացիա Շվեյցարիայի բանկային օմբուդսմենի կողմից

  • Մեդիացիա և/կամ արբիտրաժ
  • Վեճերի լուծման գործընթացներն ու ընթացակարգերը
  • Գործերի ներկայացում

Խոսնակ` Մարկո Ֆրանկետի

Շվեյցարիայի բանկային օմբուդսմեն

14:30 - 15:15
Օմբուդսմենի հաղորդակցման ռազմավարությունը հիմնական շահագրգիռ կողմերի հետ

  • Հաճախորդների հետ հարաբերությունները, նոր մոտեցումներ և հմտություններ
  • Ֆինանսական կազմակերպությունների հետ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցում
  • Կարգավորող մարմնի հետ կապերի հաստատում
  • Սոցիալական մեդիայի դերը

Խոսնակ` Կարոլայն Միտչել

Առաջատար օմբուդսմեն, Մեծ Բրիտանիայի Ֆինասական Օմբուդսմենի ծառայություն

15:15 - 16:30
Թեմատիկ քննարկումներ
Թեմա 1. Պետք է արդյոք Օմբուդսմենի ծառայությունները լինեն խիստ պաշտոնական, թե` ոչ: Պետք է արդյոք պահանջներն ընդունող մասնագետները աջակցեն հաճախորդներին՝ դիմում-բողոքը գրելիս: Այս դեպքում հնարավոր է արդյոք, որ հաճախորդն ավելի ուշ պնդի, որ իրեն ապակողմնորոշել են, և ինչպե՞ս կանխարգելել նման վարվելակերպը: Ինչպե՞ս տեղեկացնել հաճախորդներին գործի ելքի վերաբերյալ (պաշտոնական նամակ, ոչ պաշտոնական պարզաբանում):


Թեմա 2. Օմբուդսմենի համբավը և հեղինակությունը. պետք է արդյոք Օմբուդսմենը լինի հանրային անձ, և որքան հաճախ նա պետք է հանդես գա լրատվական միջոցներում: Ի՞նչ անել, եթե Օմբուդսմենի հեղինակությանը վնաս է հասցվել: Ինչպե՞ս բարձրացնել և ամրապնդել հանրության վստահությունը:

Մոդերատոր` Ռաժ Վենգա
Խոսնակներ` Կարոլայն Միտչել, Մարկո Ֆրանկետի, Փիրուզ Սարգսյան



Չորեքշաբթի, Մայիսի 20

09:30 - 10:15
Մասնագիտական թեմատիկ քննարկումներ
Բանկային ոլորտ
Թեմա 1. Քարտային զեղծարարությունների բացահայտում և կանխարգելում

Խոսնակ` Կիրիլ Սմիրնով
Ծրագրի ղեկավար, ՄաստերՔարտ

10:15 - 11:00
Թեմա 2. Խաբեության կանխարգելում և զեղծարար գործունեություն

  • Խաբեության կանխարգելում և պատասխանատվության կիսում
  • Գործերի օրինակների ներկայացում

Խոսնակներ` Կարոլայն Միտչել, Կիրիլ Սմիրնով, Ժակլին ՄակԿրում

11:30 - 12:45
«Արդարություն» թեմայով վարժություն

  • Գործերի թիմային քննարկում. ի՞նչ է արդարությունը
  • Արդյոք պաշտոնական մոտեցումը միշտ է ճիշտ

Խոսնակ` Ժակլին ՄակԿրում


14:00 - 14:45
Մասնագիտական թեմատիկ քննարկումներ
Ապահովագրական ոլորտ
Թեմա 1. Հիփոթեքային վարկերի վճարունակության ապահովագրություն, բազմաքանակ պահանջների քննություն

  • Ինչ է հիփոթեքային վարկերի վճարունակության ապահովագրություն
  • Ինչով էր պայմանավորված խնդրիրների առաջումը
  • Բազմաքանակ պահանջների քննություն

Խոսնակ` Կարոլայն Միտչել
Առաջատար օմբուդսմեն, Մեծ Բրիտանիայի Ֆինասական Օմբուդսմենի ծառայություն

14:45 - 15:45
Թեմա 2. Լոնդոնի ԼԼոյդսը` պատմությունը, գործունեության սկզբունքները

  • Ինչ է Լոնդոնի ԼԼոյդսը
  • Ինչպես է այն հիմնադրվել
  • Գործունեության հիմնական սկզբունքները
  • Համապատասխան օրենսդրական կարգավորումները

Խոսնակ` Նորայր Բաբաջանյան
Գլխավոր տնօրեն, «Ռեդսթոուն Չեմբերս»

15:45 - 16:20
«Մտերմացում» հաճախորդների հետ սոցիալական մեդիայի միջոցով

  • Սոցիալական մեդիան Հայաստանում
  • Ինչպես է ֆինանսական համակարգը օգտվում սոցիալական մեդիայի հնարավորություններից
  • Ինչպես լուծել ֆինանսական վեճերը սոցիալական մեդիայի միջոցով

Խոսնակ` Լուսինե Գրիգորյան
Մեդիա գրագիտության ծրագրի ղեկավար, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

16:20 - 16:30
Մասնակիցներին սերտիֆիկատների տրամադրում, կոնֆերանսի փակման արարողություն