logo

online.fsm.am
Կոնֆերանսներ
«Ֆիզիկական անձանց վարկավորման կարգավորումը և պարտքով գերծանրաբեռնվածության կանխարգելումը» թեմայով կոնֆերանս

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կայացավ 

Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված քննարկում/կոնֆերանս՝«Ֆիզիկական անձանց վարկավորման կարգավորումը և պարտքով 

գերծանրաբեռնվածության կանխարգելումը» թեմայով: 

 

 

Մեկօրյա այս կոնֆերանսին քննարկվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են Հայաստանում ֆիզիկական անձանց վարկավորման շուկայում վերջին զարգացումները, պարտքով գերծանրաբեռնվածության կանխարգելումը, ֆիզիկական անձանց վարկավորման կարգավորումների համեմատական վերլուծությունը, ինչպես նաև Հայաստանում և այլ երկրներում ֆիզիկական անձանց սնանկության կարգավորումը և պրակտիկան: Կոնֆերանսի խոսնակները առաջատար մասնագետներ են Հայաստանից, Ավստրալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բելգիայից, Բուլղարիայից և Ռուսաստանից: 

 

Կոնֆերանսի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 


«Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով 7-րդ կոնֆերանս

 

Սույն թվականի մայիսի 25-26-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում Հաշտարարի գրասենյակը կազմակերպել էր ամենամյա 7-րդ կոնֆերանսը` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով (Financial Ombudsman Institute: increasing public confidence and enhancing financial inclusion): 

Այս տարվա կոնֆերանսին քննարկվել են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների կիրառելիությունը, կոնֆլիկտների հոգեբանությունը, հաշտարարությունը, միջազգային արբիտրաժը, աշխատանքային վեճերի լուծումը: Կոնֆերանսի շրջանակներում նաև անդրադարձ է կատարվել դրամական փոխանցումների ժամանակ զեղծարար գործարքներին և ԱՊՊԱ-ի բնագավառում մի շարք կարևոր հիմնահարցերին: Կոնֆերանսի խոսնակներ են եղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Ֆինանսական օմբուդսմենները, հաշտարարության և արբիտրաժի բնագավառի մասնագետներ Մեծ Բրիտանիայից և Կիպրոսից, ինչպես նաև ֆինանսական ոլորտի մասնագետներ Հայաստանից և Ռուսաստանից:

Կոնֆերանսի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: