logo

online.fsm.am
Կոնֆերանսներ
«Ֆինանսական ոլորտը 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջ» թեմայով ամենամյա 10-րդ կոնֆերանս

Սույն թվականի հոկտեմբերի 28-29-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում տեղի ունեցավ ամենամյա 10-րդ կոնֆերանսը` «Ֆինանսական ոլորտը 4-րդ արդյունաբերական հեղափոխությանն ընդառաջ» թեմայով:
Կոնֆերանսին մասնակցեցին Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի, ապահովագրական և բանկային հաշտարարի գրասենյակների, Ռուսաստանի «Սբերբանկ»-ի ներկայացուցիչներ։  

                                                                          

 

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ արհեստական ինտելեկտը և մեքենայական ուսուցումը, արհեստական ինտելեկտը էլեկտրոնային արդարադատության ոլորտում, արհեստական ինտելեկտի կիրառությունը ապահովագրության ոլորտում, առցանց վեճերի լուծումը, առցանց վարկավորման ապագան:

Կոնֆերանսին մասնակցեցին և իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ կիսեցին խոսնակներ Կանադայից, Իռլանդիայից, Նորմանդյան կղզիներից, Կիպրոսից։

Կոնֆերանսի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ստորև ներկայացնում ենք Կոնֆերանսին մասնակցած խոսնակների պրեզենտացիաները․

Գեյլինա Լյու - Արհեստական ինտելեկտը և մեքենայական ուսուցումը 

Վանյա Ռադիվոյևիչ - Արհեստական ինտելեկտը էլեկտրոնային արդարադատության ոլորտում

Տարոն Սիմոնյան - Արդյո՞ք Հայաստանի իրավական համակարգը համապատասխանում է նոր ժամանակաշրջանի պահանջներին

Ջեր Դիրինգ - Տեխնոլոգիաների ազդեցությունը Հաշտարարի ինստիտուտի վրա. Իռլանդիայի և Նորմանդյան կղզիների փորձը

Դուգլաս Մելվիլ - Տեխնոլոգիաների ազդեցությունը Հաշտարարի ինստիտուտի վրա. Իռլանդիայի և Նորմանդյան կղզիների փորձը

Արմեն Ղամբարյան - Արհեստական ինտելեկտի կիրառությունը Ապահովագրության ոլորտում

Շենոն Սալթեր - Առցանց վեճերի լուծում․ ի՞նչ պետք է իմանալ

Արտաշես Տոնոյան - Առցանց վարկավորման ապագան

Շենոն Սալթեր - Որքանո՞վ են վեճերի այլընտրանքային և առցանց լուծման մեխանիզմները պատրաստ «նոր աշխարհի» մարտահրավերներին 

Ջեր Դիրինգ - Որքանո՞վ են վեճերի այլընտրանքային և առցանց լուծման մեխանիզմները պատրաստ «նոր աշխարհի» մարտահրավերներին

Դուգլաս Մելվիլ - Որքանո՞վ են վեճերի այլընտրանքային և առցանց լուծման մեխանիզմները պատրաստ «նոր աշխարհի» մարտահրավերներին