logo

online.fsm.am
Նորություններ
26.08.2022

Ավարտվեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված ամառային պրակտիկայի հատուկ ծրագիրը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2018թ.-ից իրականացնում է հատուկ մշակված ծրագրով ուսումնական պրակտիկա ուսանողների համար: Ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու ֆինանսական համակարգի կառուցվածքին, գործունեությանը և իրավական կարգավորումներին, ստանալու գործնական և տեսական գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության վերաբերյալ, մասնակցելու բողոքների ընդունման և պահանջների քննության գործընթացին, սովորելու վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, այդ թվում՝ հաշտարարության և արբիտրաժի մասին։ Այս տարի ծրագիրն իրականացվել է օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, ծրագիրին մասնակցել են Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները:

Նորությունների արխիվ