logo

online.fsm.am
Նորություններ
17.11.2018

Սույն թվականի նոյեմբերի 17-18-ը տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած կլոր-սեղան հանդիպում ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների և «Ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի տնօրենների և մասնագետների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2017-2018թթ.-ի նախադեպային գործերը, հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացահայտված գործարար շրջանառության սովորույթները, ինչպես նաև Հաշտարարի պահանջների ընդունման և քննության ընթացակարգի նախագիծը և հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումները: Նմանատիպ միջոցառումներն արդյունավետ հարթակ են Հաշտարարի գրասենյակի մասնագետների և ապահովագրական շուկայի մասնակիցների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաև գործերի քննության կարգը առավել արդյունավետ դարձնելու համար:

Նորությունների արխիվ