logo

online.fsm.am
Նորություններ
11.03.2021

ԵՊՀ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 11-ին տեղի է ունեցել առցանց հանդիպում Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Սեմինարի ընթացքում ներկայացվել է Հաշտարարի գրասենյակի ստեղծման անհրաժեշտությունը, նպատակը, սկզբունքները, պահանջների ընդունման և քննության ընթացակարգը, Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվություն ՀՀ ֆինանսական համակարգի, գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի, ապահովագրության և ներդրումների դիվերսիֆիկացիայի մասին։

Նորությունների արխիվ