logo

online.fsm.am
Նորություններ
23.10.2021

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջանում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բանկերի այն մասնագետների հետ, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար: Նմանօրինակ հանդիպումներ կազմակերպվում են 2013 թվականից ի վեր և միտված են բարելավելու Գրասենյակի և բանկերի հետագա համագործակցության որակը՝ պահանջների քննությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2020-2021թթ.-ի վիճակագրությունը, նախադեպային գործերը, հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև անցկացվել են թիմային վարժություններ և քննարկումներ:
Նմանատիպ միջոցառումները արդյունավետ հարթակ են Հաշտարարի գրասենյակի մասնագետների և բանկերի աշխատակիցների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, փորձի փոխանակման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի մշակման տեսանկյունից:

Նորությունների արխիվ