logo

online.fsm.am
Նորություններ
24.11.2018

Ֆինանսական համակարգի հաշտարարի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 24-25-ը Դիլիջանի "Best Western" հյուրանոցում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բանկերի այն մասնագետների հետ, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար: Նմանօրինակ հանդիպումներ կազմակերպվում են 2013 թվականից ի վեր և միտված են բերելավելու Գրասենյակի և բանկերի հետագա համագործակցության որակը՝ պահանջների քննությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2017-2018թթ.-ի նախադեպային գործերը, հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև անցկացվել են թիմային վարժություններ և քննարկումներ: 
Նմանատիպ միջոցառումները արդյունավետ հարթակ են Հաշտարարի գրասենյակի մասնագետների և բանկային աշխատակիցների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, փորձի փոխանակման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի մշակման տեսանկյունից:

Նորությունների արխիվ