logo

online.fsm.am
Նորություններ
28.04.2019

Ուսանողների կողմից ապահովագրական իրավունքի նկատմամբ հետաքրքրության բարձրացման և տվյալ ոլորտի խորը ուսումնասիրման նպատակով ս/թ  ապրիլի 27-28-ը Երևանի «Էլիտ Պլազա»  բիզնես կենտրոնում անցկացվեց Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված ապահովագրական իրավունքի դատախաղ մրցույթը: Մրցույթին մասնակցում էին հիմգ թիմ՝ ներկայացնելով Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետները:

Մրցույթի շրջանակներում հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ն ներկայացնող թիմերից մեկը: Մրցանակներ են ստացել նաև «Լավագույն պահանջ-դիմում» և «Լավագույն պատասխան» անվանակարգերում հաղթող ճանաչված Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող թիմը, ինչպես նաև «Լավագույն բանախոս» անվանակարգում հաղթող ճանաչված ԵՊՀ ուսանող Զավեն Վարտումյանը:

Նորությունների արխիվ