logo

online.fsm.am
Նորություններ
10.10.2021
Սույն թվականի հոկտեմբերի 9-ին և 10-ին տեղի է ունեցել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ուսանողների համար կազմակերպված բանկային իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթը:
Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող 8 թիմեր:
Մրցույթը անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլի ընթացքում թիմերը ներկայացրել են հաճախորդի պահանջ-դիմումը բանկին և բանկի պատասխանը հաճախորդին, իսկ բանավոր փուլի ընթացքում մրցել միմյանց հետ՝ ներկայացնելով և´ հաճախորդի, և´ բանկի շահերը:
Մրցույթի բանավոր փուլը գնահատել են ֆինանսական ոլորտի իրավաբանները, վերոնշյալ համալսարաններում դասավանդող դասախոսները և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները:
 Մրցույթի շրջանակներում հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմերից մեկը:
Մրցանակներ են շնորհվել նաև լավագույն պահանջ-դիմում, լավագույն պատասխան և լավագույն բանախոս անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին:
Նորությունների արխիվ