logo

online.fsm.am
Նորություններ
25.09.2018

Ս/թ սեպտեմբերի 24-26-ը Իռլանդիայի Դուբլին քաղաքում տեղի է ունենում Ֆինանսական Օմբուդսմենների միջազգային ցանցի ամենամյա կոնֆերանսը` Info 2018-ը, որին հրավիրված է մասնակցելու Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նա որպես խոսնակ մասնակցել է «Օմբուդսմենի համակարգի անկախության պահպանումը» թեմայով քննարկմանը։ Նշենք, որ Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցը հիմնվել է 2007 թվականին և այսօր ունի 58 անդամ 36 երկրներից: ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 2009 թվականից հանդիսանում է այդ ցանցի լիիրավ անդամ:
Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցը տարեկան մեկ անգամ կազմակերպում է վեհաժողով-կոնֆերանս՝ միության բոլոր անդամների մասնակցությամբ: Այն հիանալի հարթակ է ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կառույցների համագործակցության հիմքերի ստեղծման, փորձի փոխանակման և մասնագիտական առաջընթացի համար, որին մասնակցում են հարյուրին մոտ մասնակիցներ աշխարհի տարբեր մասերից:

Նորությունների արխիվ