logo

online.fsm.am
Նորություններ
23.04.2019

Ս/թ ապրիլի 23-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը մասնակցեց ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվող ARMLEGAL EXPO 2019 ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը քաղաքացիներին և տնտեսվարողներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ինչպես հանրային ծառայություններ մատուցող կառույցներին, այնպես էլ փաստաբանական գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններին։ Այցելուները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու արբիտրների, նոտարների, հաշտարարների, սնանկության գործերով կառավարիչների և արտոնագրված թարգմանիչների գործունեությանը։ 

Ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև իրավական թեմաներով մասնագիտական ֆորում-քննարկում և հնարավորություն ընձեռվեց քաղաքացիներին ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն։ 

Նորությունների արխիվ