logo

online.fsm.am
Նորություններ
31.05.2019

Ավարտվեց ԻՖԱ 2019 ծրագիրը։
Այս տարի ՖՀՀ գրասենյակը մասնավորապես մասնակցություն է ունեցել ԻՖԱ 2019 ծրագրի հետևյալ միջոցառումներին՝
• Ֆինանսական շրջագայություն, որի շրջանակներում 50-60 մասնակիցներ այցելեցին Հաշտարարի գրասենյակ
• Ֆինանսական թեմաներով բաց սեմինարների շարք, որի շրջանակներում անցկացվել է սեմինար «Ֆինանսական ոլորտում իրավունքների և շահերի պաշտպանություն» թեմայով։ 
• Ֆինանսատնտեսական խաղ - մրցույթ ( Brain Ring), որի շրջանակներում ներկայացվել է հատուկ հարց, իսկ մրցույթի հաղթող խմբի անդամներին տրամադրվել են մրցանակներ:
• Նկարչական մրցույթ երեխաների համար, որի շրջանակներում ՖՀՀ գրասենյակը հանդես է եկել որպես ժյուրիի անդամ և տրամադրել հատուկ մրցանակ մրցույթի մեկ մասնակցի:

Նորությունների արխիվ