logo

online.fsm.am
Նորություններ
31.10.2018

Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Երևանի Մարիոթ հյուրանոցում անցկացրեցին միջոցառում։ Միջոցառման ժամանակ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ներկայացրեց զեկույց "Ինչպե՞ս կարող եք պաշտպանել ձեր իրավունքները որպես հաճախորդ" թեմայով, իրականացվեց "Խնայողությունների էքսպո" Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի, ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև անցկացվեցին ինտերակտիվ միջոցառումներ երեխաների համար։ 
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ վիճակահանություն և մասնակիցները ստացան նվերներ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Նորությունների արխիվ