logo

online.fsm.am
Նորություններ
02.06.2022

Սույն թվականի հունիսի 2-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ապահովագրական ընկերությունների այն մասնագետների հետ, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար: Հանդիպմանը մասնակցել են «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ն, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն, «Ռեսո» ԱՓԲԸ-ն, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ԱՓԲԸ-ն, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Գրասենյակի 2021-2022թթ գործունեությունը, վիճակագրությունը, ինչպես նաև քննարկվել են հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

 

Նմանատիպ կլոր-սեղան քննարկումները արդյունավետ հարթակ են Հաշտարարի գրասենյակի և ֆինանսական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման և ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի քննարկման համար:

 

 

 

 

 

Նորությունների արխիվ