logo

online.fsm.am
Նորություններ
11.03.2021

«Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 11-ին և 16-ին տեղի է ունեցել հանդիպում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։ Դասընթացի առաջին օրը անցկացվել է սեմինար Հաշտարարի գրասենյակի ստեղծման անհրաժեշտության, նպատակի, սկզբունքների, պահանջների ընդունման և քննության ընթացակարգի և Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի մասին, իսկ երկրորդ օրը ներկայացվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և Հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները։ Դասընթացին մասնակցել են 15 ուսանողներ։

Նորությունների արխիվ