logo

online.fsm.am
Նորություններ
15.12.2021

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ հանդիսացող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Գրասենյակի 2021թ.-ի գործունեությունը, վիճակագրությունը, ինչպես նաև քննարկվել է 2022թ.-ին Գրասենյակի և «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի համագործակցությունը և համատեղ իրականացվելիք ծրագրերը:

                Նմանատիպ կլոր-սեղան քննարկումները արդյունավետ հարթակ են Հաշտարարի գրասենյակի և վարկային կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի քննարկման տեսանկյունից:

Նորությունների արխիվ