Սույն թվականի ապրիլի 6-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ հանդիսացող վարկային կազմակերպությունների այն մասնագետների հետ, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Գրասենյակի 2021-2022թթ գործունեությունը, վիճակագրությունը, ինչպես նաև նախադեպային գործերը և հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Նմանատիպ կլոր-սեղան քննարկումները արդյունավետ հարթակ են Հաշտարարի գրասենյակի և վարկային կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի քննարկման տեսանկյունից: