logo

online.fsm.am
Նորություններ
26.04.2021

«Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել հանդիպում Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ուսանողների հետ։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են Հաշտարարի գրասենյակի ստեղծման անհրաժեշտությունը, նպատակը, սկզբունքները, պահանջների ընդունման և քննության ընթացակարգը, Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվություն ՀՀ ֆինանսական համակարգի, գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի, ապահովագրության և ներդրումների դիվերսիֆիկացիայի մասին։   

Նորությունների արխիվ