logo

online.fsm.am
Նորություններ
15.07.2019

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Հաշտ Ճամբար» ծրագրի շրջանակներում իրականացնելու է մի շարք կրթական միջոցառումներ սոցիալապես անապահով ընտանիքների 11-13 տարեկան երեխաների համար: Ծրագրի շրջանակներում հուլիսի 18-25-ը Գրասենյակի մասնագետներն այցելելու են Կոտայքի մարզում գտնվող  «Հեքիաթային կիրճ» ՍՊԸ, «Արագած» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ, «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ ճամբարները, որտեղ իրենց ամառային արձակուրդն են անցկացնում սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1,000 երեխաներ:

Միջոցառումների նպատակն է ամառային արձակուրդի ժամանակ ոչ դասարանային պայմաններում խաղերի, մրցույթների և այլ ինտերակտիվ միջոցառումների օգնությամբ երեխաներին փոխանցել գիտելիքներ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ՝ վերջիններիս մոտ առաջացնելով հետաքրքրություն ֆինանսական համակարգի նկատմամբ:

Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ Կենտրոնական բանկը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ինչպես նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

Նորությունների արխիվ