logo

online.fsm.am
Նորություններ
29.09.2021

Սույն թվականի սեպտեմբերի 29-30 ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ է այցելել Ղրղզստանի Հանրապետության պատվիրակությունը Հաշտարարի գրասենյակի փորձի ուսումնասիրման և Ղրղզստանի Հանրապետությունում հետագայում նման կառույց ստեղծելու նպատակով: Պատվիրակության կազմում են եղել Ղրղզստանի Ազգային բանկի փոխնախագահը, բանկերի և վարկային կազմակերպությունների ասոցիացիաների անդամներ և այլ շահագրգռված կողմեր: Այցի կազմակերպիչ հանդիսացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Ղրղզստանի գրասենյակը:
Այցելության շրջանակներում Հաշտարարի գրասենյակի աշխատակիցները պատվիրակության անդամներին ներկայացրել են Գրասենյակի անցած ուղին և պահանջների ընդունման և քննության ընթացակարգը։  Վերջիններս ծանոթացել են նաև Գրասենյակի պահանջներն ընդունող, վաղ հանգուցալուծող և քննող խմբերի գործունեությանը, ստացել պատասխաններ հուզող հարցերին: Պատվիրակությունը նաև այցելել է ՀՀ կենտրոնական բանկ և մի շարք խոշոր ֆինանսական կազմակերպություններ, հանդիպումներ ունեցել ֆինանսական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման կարևորությունը:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակի փորձի ուսումնասիրման նպատակով վերջին տարիներին ՀՀ են այցելել ԱՊՀ և մի շարք այլ երկրների պատվիրակություններ:

Նորությունների արխիվ