logo

online.fsm.am
Նորություններ
10.05.2019

Ս/թ մայիսիս 6-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հյուրընկալել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին։ Սեմինարին մասնակցեցին շուրջ 25 ուսանողներ։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին վեճերի լուծման տարբերակները, որպես վեճեր լուծող արտադատական մարմին՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությունը, իրականացված և ապագա ծրագրերը, ինչպես նաև ուսանողները տեղեկացան, թե ինչպես պաշտպանեն իրենց իրավունքները որպես սպառող՝ ստանալով տեղեկատվություն բանկային հաշվի, ավանդի, վարկի և ապահաովագրության վերաբերյալ։ 

Հանդիպումը կազմակերպվել էր «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում: 

Նորությունների արխիվ