logo

online.fsm.am
Նորություններ
19.08.2019

Ավարտվեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված ամառային պրակտիկայի հատուկ ծրագիրը։ 
Ծրագրում ընդգրկված ուսանողները նախապես որոշված ժամանակացույցի համաձայն մասնակցեցին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, հաշտարարության, արբիտրաժի, ապահովագրության, վարկերի, ավանդների, պետական արժեթղթերի, Հաշտարարի գրասենյակում վեճերի լուծման եղանակների, առաջնորդության, ժամանակի կառավարման, հուզական բանականության և մի շարք այլ թեմաներով դասընթացների և իրականացրեցին գործի քննություն։ 
Ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու Ամառային երկրորդ Վիքիճամբար, ինչպես նաև ունեցան հանդիպում-զրույց Հաշտարարի հետ։

Նորությունների արխիվ