Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ հետ համագործակցության շրջանակում կազմակերպել է սեմինար-հանդիպում Մյասնիկյան և Արաքս համայնքներում, ինչպես նաև Արմավիր և Արտաշատ քաղաքներում։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հաշտարարի գրասենյակի ստեղծման անհրաժեշտությանը, նպատակին, սկզբունքներին, պահանջների ընդունման և քննության ընթացակարգին, Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև տեղեկացել են ՀՀ ֆինանսական համակարգում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս իրենց իրավունքների և շահերի պաշտպանության մասին։