logo

online.fsm.am
Նորություններ
22.05.2019

Ավարտվեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագիրը։
Գրասենյակի մասանագետները ս/թ փետրվար-մայիս ամիսներին տեղեկատվական սեմինարներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի 35 ավագ դպրոցների շուրջ 1400 աշակերտների հետ։ Իսկ ս/թ մայիս ամսին «20 օրեր 20 դպրոցների համար» ծրագրի շրջանակներում Գրասենյակի մասնագետները սեմինար-հանդիպումներ են անցկացրել Ուջանի, Լուսաղբյուրի, Դրախտիկի, Փանիկի, Մրգավանի, Նոր Խարբերդի, Արեգնադեմի, Ամասիայի, Ոստանի, Լանջազատի և Գետաշենի միջնակարգ դպրոցների թվով 442 աշակերտների հետ: Անցկացվող տեղեկատվական սեմինարից բացի աշակերտների համար կազմակերպվել է նաև այցելություն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, հյուրասիրություն և այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Սեմինարների ընթացքում աշակերտներին տրվել են նվերներ Գրասենյակի կողմից:

Նորությունների արխիվ