logo

online.fsm.am
Նորություններ
02.06.2021

«Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 27-ին և հունիսի 2-ին տեղի է ունեցել հանդիպում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ուսանողների համար։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են Հաշտարարի գրասենյակի ստեղծման անհրաժեշտությունը, նպատակը, սկզբունքները, պահանջների ընդունման և քննության ընթացակարգը, Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվություն ՀՀ ֆինանսական համակարգի, գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ բանկային հաշվի, ավանդի, վարկի, ապահովագրության մասին։ 

Նորությունների արխիվ