logo

online.fsm.am
Նորություններ
18.06.2021

Ավարտվեց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա «Ֆինանսական ճամբարը» Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների համար։ Ճամբարին մասնակցեցին 27 աշակերտներ Գյումրիից, Գուսանագյուղից, Հայկավանից և Ախուրյանից։ Ճամբարի ընթացքում աշակերտները ստացան գիտելիքներ ՖՀՀ գրասենյակի և ֆինանսական ծառայությունների մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները։

 

Նորությունների արխիվ