logo

online.fsm.am
Նորություններ
02.04.2019

Ս/թ մարտի 26-28-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետները «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում անցկացրեցին եռօրյա «Ֆինանսական ճամբար» Գյումրիում՝ Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների համար։ Ճամբարի ընթացքում աշակերտները ստացան տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսների, խնայողությունների, ապահովագրության, ՀՀ ֆինանսական համակարգի մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդեցին իրենց գիտելիքները և մասնակցեցին ֆինանսների վերաբերյալ տարբեր մրցութային խաղերի։ 
Ծրագրի շրջանակներում համաձայնություն էր ձեռք բերվել համագործակցել Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության հետ, ովքեր ճամբարի երկրորդ օրը անցկացրեցին սեմինար խնայողությունների և անձնական բյուջեի վերաբերյալ և աշակերտների հետ իրականացրեցին «Խնայողությունների խաղ»՝ գործնականում ամրապնդելով խնայողությունների և բյուջեի վերաբերյալ ստացված գիտելիքները։

Նորությունների արխիվ