logo

online.fsm.am
Նորություններ
07.03.2019

 

Սիրելի՛ դպրոցականներ,

Տեղեկացնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է եռօրյա «Ֆինանսական ճամբար» Գյումրիում՝ Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտների համար։ Ճամբարի ընթացքում աշակերտները կստանան տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսների, խնայողությունների, ապահովագրության, ՀՀ ֆինանսական համակարգի մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով կամրապնդեն իրենց գիտելիքները և կմասնակցեն ֆինանսների վերաբերյալ տարբեր մրցութային խաղերի։

Ճամբարն անցկացվելու է Գյումրիում՝ «Վիկտորիա Պլազա» հյուրանոցում, ս/թ մարտի 26-28-ը ժամը՝ 09։00-18։00-ն։

 

            Հետաքրքրված անձինք մասնակցության հայտը մինչև սույն թվականի մարտի 20-ը կարող են լրացնել այստեղ կամ զանգահարել 060 70 11 11 հեռախոսահամարով՝ ներքին 23, Հասմիկ Մակարյանին։ Նշենք, որ տեղերը սահմանափակ են և մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։

 

Ճամբարի նախնական օրակարգը կարող եք տեսնել այստեղ։ 

 

Ուշադրություն։ Ճամբարը գիշերակացով չէ և կարող են մասնակցել միայն Շիրակի մարզի ավագ դպրոցների աշակերտները։     

Նորությունների արխիվ