logo

online.fsm.am
Նորություններ
19.10.2018

Սույն թվականի հոկտեմբերի 17-18-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպած ամենամյա 8-րդ կոնֆերանսը` «Ֆինանսական ոլորտի թվայնացումը և ֆինանսական համակարգի ապագան» թեմայով։ 

Կոնֆերանսին քննարկվել են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝ ֆինանսական համակարգի թվայնացումը, նորարարությունները բանկային և ապահովագրական ոլորտում, վեճերի լուծումը ինտերնետի դարաշրջանում, բլոկչեյները և կրիպտոարժույթները, վճարման համակարգերը և դրանց ապագա զարգացումները: Կոնֆերանսի շրջանակներում նաև անդրադարձ է կատարվել ֆինանսական ոլորտում աշխատաշուկայի ապագա կառուցվածքին, մրցունակության խնդիրներին և ֆինանսական ծառայությունների շուկայում մի շարք կարևոր հիմնահարցերին: Կոնֆերանսի խոսնակները ոլորտի մասնագետներ էին Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից:  

Նորությունների արխիվ