logo

online.fsm.am
Դիմել Հաշտարարին

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

Մինչ Ձեր խնդիրը Հաշտարարին ներկայացնելը, անհրաժեշտ է դիմել Ֆինանսական կազմակերպությանը գրավոր կամ կազմակերպության համար ընդունելի տարբերակով: Ֆինանսական կազմակերպությունը իր ինտերնետային կայքում, գործունեության վայրում պարտավոր է հրապարակել բողոք-պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագրությունը, վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը, բողոք-պահանջի ներկայացման հայտի ձևը:


Ուշադի՛ր եղեք, որպեսզի Ձեր բողոք-պահանջը պարունակի 

- Անուն, ազգանունը

- Հետադարձ կապի միջոցները (բնակության վայր և հեռախոսահամար)

- Բողոքի նկարագրությունը

- Ֆինանսական կազմակերպության դեմ ներկայացվող գույքային պահանջը


Պահպանե՛ք բողոք-պահանջի պատճենը:

Բողոք-պահանջի լրացման հետ կապված դժվարությունների դեպքում, կարող եք դիմել Հաշտարարի գրասենյակ: Մենք ուրախ կլինենք օգնելու Ձեզ շարադրել բողոք-պահանջն ուղղված ֆինանսական կազմակերպությանը:     

Բողոք-պահանջի տիպային օրինակ կարող եք տեսնել այստեղ:

 

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՀԱՆՋ-ԴԻՄՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ

Եթե Ֆինանսական կազմակերպության գրավոր պատասխանը Ձեզ չի գոհացնում կամ չեք ստացել գրավոր պատասխան 10 (տասն) աշխատանքային օրվա ընթացքում, ապա կարող եք դիմել Հաշտարարին:

Հաշտարարին կարող եք դիմել`

-  Առցանց լրացնելով պահանջ-դիմումը` դնելով էլեկտրոնային ստորագրություն

-  Ներկայացնել պահանջ-դիմումն առձեռն` այցելելով մեր գրասենյակ 
   կամ ուղարկել այն փոստային տարբերակով

 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մովսես Խորենացի փողոց 15,

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ 

 

Հաշտարարին կարող եք դիմել նաև` շարադրելով ազատ ոճի դիմում, որը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը`

  • Ձեր (Հաճախորդի) անունը
  • Ձեր բնակության և հաղորդակցման հասցեները
  • Ֆինանսական կազմակերպության անվանումը, որի դեմ բերվում է պահանջը
  • Գույքային պահանջի չափը
  • Ֆինանսական կազմակերպությանն ուղղված Հաճախորդի բողոք-պահանջի պատճենը
  • Առկայության դեպքում Ֆինանսական կազմակերպության գրավոր պատասխանը Հաճախորդի բողոք-պահանջին
  • Հայտարարություն այն մասին, որ Ձեր և Ֆինանսական կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, և որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում Ձեր և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ
  • Պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը)
  • Պահանջի ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարին
  • Հաճախորդի ստորագրությունը


Հաշտարարին կարող է դիմել նաև Ձեր կողմից լիազորված անձը: Այդ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ներկայացուցչի լիազորությունները հավաստող, պատշաճ կարգով տրված լիազորագրի պատճենը:

Լիազորագրի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից, իսկ Լիազորագրի տիպային լրացված օրինակը կարող եք տեսնել այստեղ: