Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության ընթացքում ղեկավարվում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ գործող այլ օրենքներով` առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով`
Հաճախորդի կողմից ներկայացվող պահանջի քննությունը իրականացվում է արագ և անվճար:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի 31.08.2020թ. թիվ 11/20 որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից 31.08.2020թ. թիվ 11/20 որոշմամբ հաստատված «ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ»-ին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից 31.08.2020թ. թիվ 12/20 որոշմամբ հաստատված «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի Հոգաբարձուների խորհրդի կողմից 08.11.2017թ. թիվ 13/17-Լ որոշմամաբ հաստատված «ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ»-ին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Պահանջի քննության ընթացքում իրավապաշտպանի անհրաժեշտություն չկա և բացի այդ ապահովվում է տեղեկատվության բացարձակ գաղտնիություն:
Հաշտարարի որոշումը դառնում է պարտադիր միայն այն դեպքում, եթե Հաճախորդը համաձայնում է դրա հետ:
Եթե Հաճախորդը չի համաձայնում Հաշտարարի որոշման հետ, կարող է դիմել դատարան։